Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ուկնդիր ձևավորելու խնդիր ունենք». «ԱՐԱՐ» երգչախումբը նշում է հիմնադրման տասնամյակը. «Փաստ»

ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկա համարներում «Փաստը» կանդրադառնա Հայաստանում գործող երգչախմբերին: Մեր այս շարքն սկսել ենք «ԱՐԱՐ» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, դիրիժոր Գոռ Մելքումյանի հետ զրույցով: Երգչախումբը ստեղծվել է 2012 թ.-ին Երևանում:

«Երգչախմբի ստեղծման պատմությունը կապվում է իմ երաժշտական գործունեության հետ: Մանկուց զբաղվել եմ երաժշտությամբ, նվագել եմ ժողովրդական գործիքներ և մի օր եկա այն հանգրվանին, որտեղ երաժշտական որևէ գործիք այլևս բավարար չէր իմ աշխարհայացքը, երաժշտական փիլիսոփայությունը ներկայացնելու համար: Այդ տարիներին սիրահարվեցի երգչախմբային արվեստին: Սովորում էինք Մանկավարժական համալսարանում, պարբերաբար ներկայանում էինք համերգներով: Սերը, մղումը երգչախմբային արվեստի նկատմամբ ստիպեցին, որ դուդուկով երգչախմբի հետ ստեղծագործություն կատարեմ: Դա էլ հիմք դարձավ, որ երգչախումբ ստեղծենք՝ կազմված Մանկավարժականի ուսանողներից: Այստեղից սկսվեց երգչախմբի պատմությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելքումյանը:

No description available.

Անվանման մասին: «Իմ կենսագրության մի հատվածի «ճամփորդությունը» բերեց այս արարմանը, որովհետև երգչախումբն արարվեց: Այժմ փորձեր ենք կատարում Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում նոր երգչախմբեր ստեղծելու համար, դրա կարիքը մեծ է, բայց միևնույն ժամանակ բավականին բարդ է, և եթե դրան չի խառնվում արարչագործական մի մասնիկ, գործը գլուխ չի գալիս»,-նշում է մեր զրուցակիցը:

Երգչախմբի ստեղծման մեկնարկին դրանում ընդգրկված էին թե՛ աղջիկներ, թե՛ տղաներ: «Բայց ժամանակի ընթացքում տղաները դուրս եկան, քանի որ Հայաստանում երգող տղաների մեծ պակաս կա: Այնպես չէ, որ աղջիկները շատ են, բայց տղաներն ավելի քիչ են: Երբեմն տարբեր նախագծերի ընթացքում հրավիրում ենք տղաների, հանդես գալիս երկսեռ կազմով: Բայց ներկայումս մեր երգչախմբում աղջիկներ են, որոնք կա՛մ արդեն ավարտել են բուհը, կա՛մ էլ սովորում են Կոնսերվատորիայում և Մանկավարժական համալսարանում»,-ընդգծում է երգչախմբի դիրիժորը:

No description available.

Նշում է՝ երգչախմբի երգացանկի մասին խոսելը փիլիսոփայական աշխատության պես ծանր բան է: «Միլիոնավոր ստեղծագործություններից ընտրել և երգել մեկ ստեղծագործություն բավականին ծանր գործ է: Մեկ առիթով ասել եմ, որ կգա ժամանակ, երբ երգչախմբի կամ էլ ստեղծագործողի համար ստեղծագործություն ընտրելը կդառնա առանձին մասնագետի աշխատանք, այսինքն՝ կլինեն մարդիկ, որոնք արտիստի համար ստեղծագործություն կընտրեն: Բարդ է ստեղծագործությունների ընտրման գործընթացը, երգում ենք հոգևոր, դասական բարձրարժեք ստեղծագործություններ: Գնում ենք այն ճանապարհով, երբ մեր երգչախմբին կճանաչեն իր ձեռագրից, չէ որ այն ստեղծագործություններն ու մեկնաբանումները, որ կատարում ենք, մեր ուրույն ձեռագիրն է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Երգչախումբն առաջնորդվում է «Վեհ Պարզություն» գաղափարով: «Սա կապվում է երգչախմբի փիլիսոփայության հետ: Երկու կարևոր գաղափար ենք վերցրել: Մեկը երաժշտական ստեղծագործության վեհությունն է, սա իրենից ենթադրում է, որ այն չպետք է ժամանցային լինի, պետք է լինի աստվածային, խորունկ, բայց մյուս կողմից պարզությունն է: Մեր օրերում այն բավականին քիչ է պատահում, շփոթում են հասարակի հետ, ինչն այդպես չէ: Փորձում ենք պարզ լինել, ավելորդ ճոռոմաբանությունների մեջ չմտնելով՝ ներկայացնել հոգևոր լիցք ունեցող ստեղծագործությունները: Այս երկուսը մեկ տեղում համադրելը բավականին բարդ է»,-նշում է դիրիժորը:

Երգչախումբը մասնակցում է նաև մրցույթների, չնայած Մելքումյանն ասում է, որ միշտ դեմ է եղել արվեստի մեջ մրցակցությանը:

No description available.

«Ամեն դեպքում կարևորում եմ ամբողջ աշխարհում տեղի ունեցող մրցույթները, քանի որ դա այն պրոֆեսիոնալ հարթակն է, որոնց ներկայանալով՝ կարող ենք հավուր պատշաճի խոսել մեր արժեքների մասին: Մեր երգչախումբը մասնակցում է միջազգային մրցույթների, արդեն իսկ հեղինակավոր մրցույթում արժանացել ենք պատվավոր մրցանակի, այս պահին մասնակցում ենք մեկ այլ մրցույթի, մոտ օրերս կիմանանք արդյունքները: Ընտրում ենք լավագույնները, հուսով ենք, որ կգա ժամանակ, երբ այլևս մրցույթների մասնակցելու կարիք չենք ունենա, երգչախումբն այնքան ճանաչելի կլինի, որ պարզապես կներկայանա համերգներով»,-ասում է Մելքումյանը:

Իսկ սա նշանակում է, որ պետք է մեծացնել երգչախմբային արվեստի հանդեպ հետաքրքրությունը: «Երգչախմբային արվեստով բոլորը չեն կարող զբաղվել: Մի կողմից այն կարող է դիտվել որպես մասսայական արվեստ, բայց իմ խորին համոզմամբ երգչախումբը շատ քչերի գործն է՝ որպես կատարողներ: Կցանկանայի, որ մեր հասարակության մեջ ունենայինք ստվար զանգված, որը կսիրեր երգչախմբային արվեստը: Ուկնդիր ձևավորելու ամենաբարդ խնդիրն ունենք:

Բարեբախտաբար, Հայաստանում կան շատերը, ովքեր մտահոգ են այս հարցով, իրականացնում ենք գործունեություն, որի արդյունքում մանկական երգչախմբեր կստեղծվեն, մանուկները կերգեն երգչախմբերում: Ուկնդիր պետք է ձևավորել դեռևս դպրոցական տարիներից: Կարևորում եմ նաև հետևյալը. և՛ ազգը, և՛ պետությունն ունեն կարևոր սիմվոլներ, որոնցով պայմանավորված է իրենց գոյությունը, քաղաքականությունը: Այս դեպքում հիմնն է և կրոնը: Երկուսն էլ առնչվում են երգչախմբային արվեստին: Կան պետություններ, որտեղ բոլորը գիտեն իրենց հիմնը և կարող են ցանկացած պահի ու տեղում, որպես երգչախումբ, կատարել այն: Եվ նույնը՝ կան պետություններ, որտեղ մարդը եկեղեցի մտնելով կարող է վերցնել նոտաները և պատարագի ժամանակ երգել եկեղեցական ստեղծագործություններ: Ցավոք, մեզ մոտ այս երկուսն այն մակարդակի վրա չեն, որ մեր նման մշակութային ազգին պատիվ կբերեին: Երգչախմբի կարևորությունը, որպես հասարակական երևույթ, այս երկու հարցում շատ եմ կարևորում»,-հավելում է մեր զրուցակիցը:

No description available.

«ԱՐԱՐ»-ը պետական հովանավորություն չունի: «Ցանկացած լուրջ նախագծի մասնակցելուց կամ կյանքի կոչելուց առաջ պետք է հասկանանք՝ որքանո՞վ ենք ֆինանսապես պատրաստ: Ունենք կարևոր նախագծեր, որոնց իրագործման համար ունենք պետության աջակցության կարիքը: Չէի ցանկանա միևնույն ժամանակ ողջ բեռը դնել պետության վրա, բայց ընդգծեմ մեկ հանգամանք: Պետական տարբեր համույթներ կան, որոնք ստեղծվել են տարիներ առաջ և այժմ էլ ավանդույթի ուժով գործում են, ասենք, որպես պետական երգչախմբեր կամ համույթներ: Կցանկանայի՝ մեր պետությունն այնքան կամք ունենար, որ եթե, օրինակ՝ մշակութային կամ որևէ այլ կառույց սկսում է չհամապատասխանել որակական նոր չափանիշներին կամ առաջանում են նոր կոլեկտիվներ, որոնք պայքարի մեջ են մտնում ու հաջողում, ուշադրություն դարձներ դրանց:

Որևէ համույթ չի կարող հավերժ ինքն իրեն սպասարկելով, ֆինանսավորելով գործունեություն ծավալել, հատկապես երգչախմբերը: Խնդիր է այն, որ մեր պետության ներսում չունենք երգչախմբային համապատասխան համերգասրահ, աշխատում ենք խորհրդային տարիներին ստեղծված համերգասրահներում կամ այնպիսիններում, որոնք երգչախմբերի համերգային պահանջներին չեն համապատասխանում: Կցանկանայի, որ երգչախմբերը շատ մասնակցեն միջազգային նախագծերի: Դեռ Կոմիտասից սկսած՝ ունենք երգչախմբային լավ ավանդույթներ, որոնք պետք է բարձր նիշի վրա պահենք»,-եզրափակում է Գոռ Մելքումյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել