Բերդավանում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը է բացվել, խաչքար է օծվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲերդավանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից:
«Գյուղի բարձունքին բացվեց իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը, օծվեց խաչքարը։
Այն կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։
Կամիր ժապավենը կտրեցին, խաչքարի՝ ջրով և գինով լվացումն արեցին մեր նահատակների ընտանիքների անդամները։
Մեր նահատակ զավակների, եղբայրների ու հայրերի սխրանքին ու հաղթանակի տեսիլքին հավատարիմ ապրենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը և նզովված չգնալ այս աշխարհից»։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



