Գվատեմալայում ավելի քան 650 կգ կոկաին են առգրավել. արժեքը՝ 8,7 մլն դոլար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳվատեմալայում ավելի քան 650 կգ կոկաին են առգրավել, որի արժեքը սեւ շուկայում կազմում է 8,7 մլն դոլար: Գվատեմալայի ազգային քաղաքացիական ոստիկանության ներկայացուցիչները դեկտեմբերի 23-ին հայտնել են, որ թմրանյութի այդ խմբաքանակը հայտնաբերվել է խաղաղօվկիանոսյան ափին ձերբակալված նավի խուզարկության արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նավը ձերբակալվել է Պուերտո դե Սան Խոսե նավահանգստից 13 մղոն հեռավորության վրա:
Ոստիկանական գործողության արդյունքում կալանավորվել է 3 գվատեմալցի եւ մեկ կոլումբիացի, որոնք ուղեկցում էին «թանկարժեք» կոկաինը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



