Հայաստանը և ԱՄՆ-ն նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 7-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Այդ մասին Թվիթերում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ հայ-ամերիկյան երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1992 թ. հունվարի 7-ին:
«1992 թվականից ի վեր Հայաստանը և Միացյալ Նահանգները զարգացրել են ամուր գործընկերություն՝ խարսխված ժողովրդավարության ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների հարգման և օրենքի գերակայության վրա», – նշել է ԱԳՆ-ը՝ շնորհավորելով երկու երկրներին կարևոր տարեդարձի կապակցությամբ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



