Հրդեհ Երևանի Մանթաշյան փողոցի բնակարաններից մեկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 6-ին, ժամը 14։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ․Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։30-ին, մարվել՝ 14։41-ին։ Այրվել է բնակարանի ննջասենյակը գույքով (մոտ 15 քմ) և ջերմահարվել փակ պատշգամբի առաստաղը (մոտ 12 քմ)։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



