Երևան, 26.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ 2022 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հունվարի 5-ից։

Հիշեցնենք, որ 2022թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով:

Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021 թվականին, ըստ որի՝ 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսեցին վճարվել անկանխիկ եղանակով։ Վճարող կազմակերպությունն ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, վճարող կազմակերպությունն ընտրելու համար 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում պետք է անձամբ դիմում ներկայացնեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Այն կենսաթոշակառուներն, ովքեր կընտրեն Ազգային օպերատորին (ՀայՓոստ), մինչև ՄՍԾ դիմելը պետք է արդեն ունենան Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր՝ կնքված Հայփոստի հետ, և դիմումի հետ միասին ներկայացնեն նաև պայմանագիր կնքելու մասին Հայփոստի տված տեղեկանքը։

Անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։

75 տարին լրացած կենսաթոշակառուները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում վճարման եղանակ ընտրելու, ինչպես նաև Հայփոստի հետ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելու պարտավորություն չունեն։

Բանկի կամ Հայփոստի հետ պայմանագիր կնքած՝ քաղաքային բնակավայրերում հաշվառված կենսաթոշակառուների կենսաթոշակը փոխանցվում է բանկային քարտերին կամ էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներին։

Քարտային և էլեկտրոնային հաշիվներին առկա միջոցները կարող են օգտագործվել անկանխիկ վճարման տեխնիկական միջոցներով վճարումներ կատարելու, բանկի կամ Հայփոստի սպասարկման կենտրոններում (մասնաճյուղերում) հաշվից գանձելու, ինչպես նաև կանխիկացվել ավտոմատ գանձման մեքենաների և կանխիկացման սարքերի միջոցով։

Կենսաթոշակառուի ցանկությամբ կամ պատվերով իր բնակության վայրում կանխիկացման ծառայություն մատուցելու համար Հայփոստը կանխիկացման գործարքները կատարում է որպես լրացուցիչ ծառայություն, ինչի համար կենսաթոշակառուն վճարում է՝ կազմակերպության և կենսաթոշակառուի միջև կնքված պայմանագրով սակագին նախատեսված լինելու դեպքում։

Այն կենսաթոշակառուները, ովքեր պետք է ընտրեն վճարող կազմակերպություն, սակայն դեկտեմբերին չեն դիմի ՄՍԾ, 2022 թվականի հունվար ամսվա իրենց կենսաթոշակը կստանան ծրագրային մոդուլի կողմից պատահականորեն ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով։

Այս դեպքում, ինչպես նաև ցանկացած այլ դեպքում բանկ կամ Ազգային օպերատոր (ՀայՓոստ) ընտրելուց հետո կենսաթոշակառուները կարող են դիմել ՄՍԾ և փոխել վճարող կազմակերպությունը։

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վկայականներ հանձնեց Կիբերանվտանգության դասընթացի մասնակիցներին Հզոր պայթյուն, վիրավnրներ կան (լուսանկար, տեսանյութ)Ակբա բանկը և Պրոպարկոն ամփոփել են համագործակցության մեկամյակը Ֆիզկուլտինստիտուտից 3 անձ է կալանավորվել. ո՞րն է պատճառը Կարճատև մառախուղ, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ եղանակն այս օրերին Հնարավոր է, որ արդեն մյուս ընտրություններին ընդդիմադիր ՔՊ-ն կարիք ունենա դաշինք կազմել Հանրապետության և այլ ուժերի հետ․ Դավիթ ԽաժակյանԵրևանի օդը ամենաաղտոտվածն է ամբողջ աշխարհում Նիկոլի նպատակը եկեղեցին հիմոնվին պառակտելն է․ Արմեն Հովասափյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության մասին․ Նաիրի ՍարգսյանՓաշինյանն ապօրինի հրահանգներ է տալիս իրավապահներին Ֆասթ Բանկը Նոր Նորքում բացել է նոր՝ 38-րդ մասնաճյուղը (տեսանյութ) Քրիտոնեությանը տուրք մատուցելով և Տիրոջ արձանը վեր խոյացնելով՝ չի ստացվում, որ արձանն ենք երկրպագում. Անի ՔոչարՈստիկանության դիմաց քաղաքացին ծանր հոգեկան վիճակում կտրել է երակները Հայկ Կոնջորյանն ընդամենը փրկում էր կնոջ աստղաբաշխական աշխատավարձը. «Հրապարակ»Եպիսկոպոսաց ժողովը թեժ է անցել ՔՊ-ն խայտաբղետ ցուցակ կունենա Ինչ իրավիճակ է այս պահին Լարսում iPhone-ի 5 օգտակար գործառույթ, որոնց մասին դուք հաստատ չգիտեքԱմփոփվել է ԱրարատԲանկի և Arca-ի համատեղ ակցիան Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում, ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկՆոյեմբերի 26․ օր, երբ կարևոր որոշումներն անխուսափելի են լինելուԱրցախյան շարժումը ոչ թե Արցախի, այլ ամբողջ հայ ժողովրդի ազատագրական շարժումն էր. Արսեն ԳրիգորյանԻ՞նչ հարցեր ենք մենք հիմա փակում, կամ ո՞նց ենք փակում. Էդմոն ՄարուքյանԱվելի շատ կալանավորված ունենք առանց դատավճռի, քան դատապարտված. Ավետիք ՉալաբյանՆիկոլ Փաշինյանն ու նախկին իշխանությունն առանց իրար գոյություն ունենալ չեն կարող. Արման Թաթոյան Լիցենզիայի չեղարկումից մինչև պետական բռնագրավում․ վտանգավոր շրջադարձ Հայաստանի տնտեսությունում Վաշինգտոնյան պատրանքի լուսանցքում. երբ խաղաղության խոստումը դառնում է նոր պատերազմի նախամուտք Բաղրամյան պողոտայում մեքենաների կանգառների փոփոխություն կլինի Դեղեր, որոնք արգելվում է խմել 40 տարեկանից հետոԱյսօր ու վաղը մինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ ԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութի փոխադրման մրցույթԲաքու մեկնած անձինք որևէ իրավական կամ բարոյական հիմք չունեն խոսելու Հայաստանի հասարակության անունից․ նրանք չունեն ժողովրդական մանդատ․ Սուրեն Սուրենյանց Մենք պետք է ճկուն քաղաքականություն վարենք լոգիստիկ կապերը պահպանելու համար. Հրայր ԿամենդատյանԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի ավելի մեծ տարածքի նկատմամբ Թալանը հետ բերելու գործընթացը վերածվել է ծաղրի. Արմեն ՄանվելյանՔՊ-ին կապված ավագանու անդամի ստեղծած ՍՊԸ–ն պետբյուջեից ստացել է տասնյակ միլիոնավոր դրամներ. Հրայր ԿամենդատյանԵրգչուհուն սպանված են գտել Լոս Անջելեսում (լուսանկար)Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհի օջախներից 2–ը մարվել է, մյուս օջախներում հրդեհը մեկուսացվել է Օրվա աղոթքԼուվրի աղմկահարույց կողոպուտին առնչվող ևս չորս կասկածյալ է ձերբակալվել Ռոնալդուն իրավունք կստանա մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին հանդիպմանը Թրամփը հատուկ բանագնացին ուղարկում է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների Ժամանակն է, որ մենք ուղղակի խելքի գանք և հասկանանք, որ դեպի Արևմուտք տանող ճանապարհը վտանգում է Հայոց պետականությունն ու հայ ժողովրդի ապագան․ Մհեր ԱվետիսյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցելել է Ուկրաինա Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները 5 վիրավոր կա․ բախվել են «Mercedes-Benz», «Prado» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները Կիևը համաձայնել է սահմանափակել Ուկրաինայի զինված ուժերի զորքերի թիվը մինչև 800,000 Վթար է․ նոյեմբերի 26-ին և 27-ին ջուր չի լինելու Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Տղամարդն այգում գտնվող տնակում մարիխուանա է պահել և օգտագործել