Ողբերգական դեպք՝ Երևանում. Սասունցի Դավիթ հրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ Սասունցի Դավթի հրապարակում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի կին ու հայտնել, որ Սասունցի Դավթի հրապարակի 1/1 հասցեի հետնամասում գտնվող վագոն-տնակի մոտ տղամարդու դի կա։
Այս պահին վերջինս և պարեկներ Անդրանիկ Հարոյանը և Նարեկ Դավթյանը փորձում են պարզել մահացածի ինքնությունը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ժամանել է նաև դատական բժիշկը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը 55-60 տարեկան է, ով հանկարծամահ է եղել:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



