Մանրամասներ Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից
ՔԱՂԱՔԱԿԱՆArmLur.am֊ին մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից։ Մասնավորապես ArmLur.am֊ի տեղեկություններով՝ նա այսօր առավոտյան վատ է զգացել իրեն, շտապ օգնություն են կանչել, սակայն շտապ օգնության հեռանալուց հետո շատ չանցած Հայրապետովը մահացել է։
Ըստ նախանական վարկածի նա սրտի կաթված է ստացել։
Հիշեցնենք, որ Գրիգորի Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է Հայաստանի ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների եւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։
Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերին։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



