Մահացել է աշխարհի ամենափոքր կանանցից մեկը
ԼԱՅՖ33 տարեկանում մահացել է աշխարհի ամենափոքր կանանցից մեկը՝ թուրք Էլիֆ Քոջամանը, հաղորդում է Mirror-ը։
Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 28-ին, աղջիկն ընդունվել է Քադիրլի (Թուրքիա) քաղաքի վերակենդանացման բաժանմունք, սակայն նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաղորդվում է, որ Քոջամանը մահացել է թոքաբորբի հետևանքով առաջացած պոլիօրգանային անբավարարությունից:
Նշվում է, որ 2010 թվականին Քոջամանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մոլորակի ամենափոքր կին. նրա հասակը 72,6 սանտիմետր էր։ 2011 թվականին տիտղոսը փոխանցվեց Բրիջիթ Ջորդանին ԱՄՆ-ից, քանի որ ամերիկուհին 3,6 սանտիմետրով ավելի ցածրահասակ էր։ Այժմ ռեկորդակիրը հնդիկ Ջյոտի Կիսանջի Ամջին է, նրա հասակը 62,8 սանտիմետր է։

1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



