Առնվազն 25 մարդ Է զոհվել Սաուդյան Արաբիայի հիվանդանոցներից մեկում բռնկած հրդեհից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼույս դեկտեմբերի 24-ի գիշերը սաստիկ հրդեհ Է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի հարավ-արեւմուտքի Ջիզանի նահանգի հիվանդանոցներից մեկում: Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ զոհվել Է 25 մարդ, տուժածներից թիվն անցնում Է հարյուրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հրդեհի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 107-ի, զոհվել Է 25 մարդ»,- ասված Է ծառայության հայտարարության մեջ: Ներկայում բուժհիմնարկում, որը գտնվում Է տարածաշրջանի համանուն վարչական կենտրոնում, կրակի տարածման սպառնալիքը վերացված Է: Բոլոր տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Բռնկման պատճառը պարզվում Է: Տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել այդ արտակարգ պատահարի փաստով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



