Ոստիկանները հայտնաբերել են Վանաձորի եկեղեցուց սրբապատկեր գողացած տղամարդուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Բազումի բաժնում դեկտեմբերի 22-ին ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խորանից գողացել են Սուրբ Սարգսի սրբապատկերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվությ ան վարչությունից, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, եկեղեցու տարածքից բերման է ենթարկվել 1978թ. ծնված Արեն Ա.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



