Ասկերանի բնակիչը վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին․ Արցախի ՄԻՊ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։
Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



