Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները հայտնի են
ՍՊՈՐՏԵրկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցում էին 67 ըմբիշներ:
Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան` Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և գերծանր քաշային կարգում հաղթող ճանաչվեց Դավիթ Օվասափյանը:
Հայաստանի ընտրանին հաջորդ տարվա մեկնարկից կսկսի նախապատրաստվել 2022 թվականի միջազգային մրցաշարերին:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



