Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Յունիբանկը և Պոլիտեխնիկը կնքեցին համագործակցության հուշագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության  նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը դեկտեմբերի 27-ին կնքեցին համագործակցության հուշագիր:
 
Հուշագրի նպատակն է երկու հաստատությունների միջև ձևավորել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափ՝ կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով։
 
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանը կարևորում է համագործակցության մեջ գործատուների ակտիվ մասնակցությունը։ Այսօր նոր որակի համագործակցության հիմք է դրվելու և այդ համագործակցությունն ուղղված է լինելու համապատասխան կրթական ծրագրերով որակի էական փոփոխությանը, նոր ենթակառուցվածի, մասնավորապես թվային բանկային գործի որակյալ կրթության համար անհրաժեշտ լաբորատորիայի ապահովմանը, ուսանողների համար նպատակային վճարովի պրակտիկաների կազմակերպմանը, ինչպես նաև բանկի մասնագետների հետ ուսումնական պլանների ձևավորմանը, ուսումնական գործում ոլորտային ժամանակակից գրականության ապահովմանը, տարբեր մասնագիտությունների անձանց վերաորակավորմանը և կարճաժամկետ դասընթացների միջոցով բանկի կադրային կազմի համալրմանը»,- նշեց ռեկտորը։
 
Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ բանկն արդեն որոշակի համագործակցության նախագծեր ունեցել է համալսարանի հետ, որոնք հաջող ընթացք են ունեցել։ Ըստ նրա Պոլիտեխնիկական համալսարանը հենց այն բուհն է, որի հետ համագործակցությունը թույլ կտա բանկին սահուն անցնել դեպի թվայնացում տանող ճանապարհը։ «21-րդ դարում դասական բանկերը գնում են թվայնացման ուղղությամբ և այս համատեքստում Պոլիտեխնիկական համալսարանի հետ մեր համագործակցությունը ունենալու է իր արդյունավետությունը։ Այսօր կարիք կա ոչ միայն մասնագիտական գիտելիքների, այլև նեղ մասնագիտական վերապատրաստման դասընթացների, ինչպես սկզբնական աշխատանքի, այնպես էլ արդեն գործող աշխատակիցների կամ բուհերի շրջանավարտների համար, որոնք ուզում են նոր կոմպետենցիաներ ստանալ։ Հենց այստեղ էլ մենք համագործակցելու ենք ինչպես թեորետիկ մասում, այնպես էլ լաբորատոր մասի ստեղծման գործում, որպեսզի մասնագետները ծանոթ լինեն պրակտիկ գիտելիքների, որոնք թույլ կտան արագ ինտեգրվել բանկային կյանքին»,- նշեց Մեսրոպ Հակոբյանը։
 
Յունիբանկը «Թվային բանկային գործ» կրթական ծրագրով կարճաժամկետ և երկարաժամկետ որակյալ ուսուցման համար Պոլիտեխնիկական համալսարանում կստեղծի լաբորատորիա՝ հագեցած ժամանակակից թվային գործիքակազմով և լիցենզավորված ծրագրերով: Հուշագրի մեկ այլ կետի համաձայն՝ բանկը կաջակցի «Տեղեկատվական համակարգեր» կրթական ծրագրի մշակման և իրականացման գործընթացին։ Զուգահեռ կկազմակերպվեն ուսանողների պրակտիկաներ։
 
Նախատեսվում է նաև, որ Յունիբանկը ուսանողների համար կապահովի հանդիպումներ բիզնեսի տարբեր ոլորտներում կայացած հաջողակ գործարարների հետ, անձնական փորձը ուսանողներին ներկայացնելու նպատակով։ Թեստավորման և հարցազրույցների արդյունքում՝ լավագույն ուսանողները կապահովեն աշխատանքով:
 
Դեռևս 2019 թվականին Պոլիտեխնիկական մանկապարտեզը ստացավ իր առաջին մեծ նվիրատվությունը։ ՀԱՊՀ մանկապարտեզի կարիքների համար Յունիբանկը  կատարեց անհատույց նվիրատվություն, համալսարանին փոխանցելով մանուկները համար նախատեսված շուրջ 90 մանկական մահճակալ, ներքնակ, ավելի քան 120 հանդերձապահարան։

Нет описания.
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր Կամենդատյան