Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2016-ից կխնդրեմ ճիշտ եւ ուժեղ տղամարդ, ով ինձ անվերջ կսիրի ու կասի՝ «Դու վայելիր, դու ոչ մի խնդիր չունես». Ջուս

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Ամանորին հաշված օրեր են մնացել, իսկ Life.panorama.am-ը շարունակում է հետաքրքրվել, թե ինչպես են տոներն անցկացնելու շոու բիզնեսի ներկայացուցիչները, որոնց մեծ մասը տոնական գիշերը կանցկացնի աշխատավայրում: Բայց ի տարբերություն նրանց, ովքեր փոքր-ինչ տխրում են կեսգիշերին տանը չլինելու պատճառով, Ջուսը ուրախ է, ավելին՝ դա Նոր տարին դիմավորելու նրա ամենասիրելի տարբերակն է.

«Միշտ սիրում եմ Նոր տարին դիմավորել աշխատավայրում՝ հենց աշխատանքի մեջ: Դրանից ես մեծ հաճույք եմ ստանում՝ մարդկանց բարձր տրամադրությունը ինձ անասելի էներգիա է փոխանցում: Այս տարի էլ պետք է հասցնեմ Նոր տարվա գիշերը մասնակցել մի քանի միջոցառումների եւ իմ ելույթներով մարդկանց ուրախացնեմ»,- պատմեց երգչուհին:

Ջուսը արդեն հասցրել է զարդարել իր տան տոնածառը. «Քանի որ այս տարի կապիկի տարի է եւ ակտուալ են արծաթագույնի ու կարմիրի երանգները, ուստի տոնածառս էլ որոշեցի այդ գույների մեջ զարդարել. տանս տոնածառը արծաթագույն է՝ կարմիր զարդարանքներով: Պետք է ասեմ, որ ինձ իսկապես երջանկացնում են ամանորյա զարդարանքները, մի տեսակ հեքիաթային տրամադրություն է հաղորդում»,- հավելեց նա:

Անկախ ամանորյա հեքիաթային տրամադրությունից՝ Ջուսը հրաշքների հավատում է միշտ, իսկ Ամանորին հատկապես. «Հրաշքների միշտ եմ հավատում, ոչ միայն Նոր տարվա գիշերը, այլեւ ընդհանրապես: Դեռ մանկուց սովորություն ունեմ երազանք պահել 12 զանգերի հնչելու հետ մեկտեղ. այդ ավանդույթը երբեք չեմ խախտում՝ մեկ էլ տեսար կատարվեց»,- ծիծաղելով նկատեց Ջուսը:

Խոսելով 2016-ի նկատմամբ իր սպասելիքներից՝ Ջուսն անդրադարձավ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կողմերին. «Գալիք տարում իմ հանդիսատեսին խոստանում եմ զարմացնել անսպասելի երաժշտական անակնկալներով՝ սպասվում է նոր տեսահոլովակներ եւ նոր Ջուս, իսկ այ ինքս ինձ համար 2016-ից կխնդրեմ ճիշտ եւ ուժեղ տղամարդ, ով ինձ անվերջ կսիրի ու կասի՝ «Դու վայելիր, դու ոչ մի խնդիր չունես», - ժպտալով ասաց Ջուսն ու հավելեց,-  ասեք որ հեքիաթային երազանք է»:

Հետաքրքրվելով Ջուսի ամենահիշարժան Ամանորից, երգչուհին հիշեց. «2006թ-ն էր, ես այդ տարի Ամանորն անցկացնում էի Ժելեզնովոդսկ քաղաքում: Նոր տարվա գիշերը համերգային ծրագրում տեխնիակական խոտան եղավ այն ժամանակ, երբ պարուհին պարում էր, այդ ժամանակ հանկարծ երաժշտությունը սկսեց անջատվել-միանալ, իսկ պարուհին էլ, իրեն չկորցնելով,սկսկեց տարօրինակ շարժումներ անել, իբրեւ թե հենց այդպես էլ բեմադրված էր: Այդ ժամանակ մենք այնքան ծիծաղեցինք, որ այդ բարձր տրամադրությունը ինձ համար տպավորվեց որպես ամենաուրախ Նոր տարին»:

Իսկ վերջում երգչուհին մեր միջոցով ցանկացավ նախապես հղել իր շնորհավորանքը. «Բոլորին ուզում եմ նախապես շնորհավորել գալիք Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ՝ ցանկանալով լինել համբերատար եւ ուժեղ, որպեսզի հասնեն իրենց նպատակին: Ինչպես նաեւ, ուզում եմ բոլորը լինեն առողջ եւ շրջապատված անսպասելի հաջողություններով»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Բնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՄի´ թողեք, որ օրացույցը սահմանափակի Ձեր ամառային ծրագրերը Ինչ եղանակ կլինի ամբողջ սեպտեմբերինԵվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան Լավ լուր կենսաթոշակառուների համարՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջևԵրկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել 50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՄարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Հայր ու որդի խեղդվել են կոյուղաջրերի մեջԻսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Արտակ Զաքարյան