Չավուշօղլուն խոսել է Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացների առաջին հանդիպման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացների առաջին հանդիպման մասին։ Ինչպես հայտնում է Ahval-ը, հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։
«Տպավորություն է ստեղծվել, որ առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ Հայաստանի խնդրանքով։ Մենք հատուկ բանագնացներ ենք նշանակել, որպեսզի նրանք կարողանան ուղիղ խոսել»,- ասել է նա։
Միաժամանակ նա նշել է, որ երկու երկրներն էլ ցանկություն են հայտնել ուղիղ երկխոսություն կառուցել՝ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը որոշելու համար։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



