ԱՄՆ-ում տոռնադոները մարդկային կյանքեր են խլել, կան տասնյակ տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեք մարդ է զոհվել, եւս առնվազն 40-ը՝ տուժել ԱՄՆ-ի Միսիսիպիի եւ Թենեսիի նահանգներում մոլեգնող փոթորիկների ու տոռնադոների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ամերիկյան ABC հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով՝ լուրջ վնասվածքներ են ստացել տասնյակ տներ, դրանցից մի քանիսն ամբողջովին ավերվել են: Երկու մարդ անհայտ կորած է համարվում: Զոհվածներից մեկը յոթնամյա մի տղա է:
Միսիսիպիի նահանգի տարածքում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 14 մրրկասյուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



