«Ապրես այնպես, որ մենք մեր ամբողջ կյանքում հպարտանանք, որ ունենք քեզ նման զավակ»․ Արամեի շնորհավորանքը որդու տարեդարձի առթիվ
ԼԱՅՖԱյսօր երգիչ Արամեի եւ երգչուհի Աննան Թովմասյանի որդու՝ մարատի ծննդյան օրն է։ Այս առիթով երգիչը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է փոքրիկը։
«Իմ անուշ տղա, շնորհավոր քո տարեդարձը: Ուզում եմ՝ դու մեծանաս առողջ, հաջողակ, սիրես քո ընտանիքը, քո հայրենիքը: Ապրես այնպես, որ մենք մեր ամբողջ կյանքում հպարտանանք, որ ունենք քեզ նման զավակ: Մենք քեզ անսահման շատ ենք սիրում, մեր անուշ տղա», - հրապարակմանը կից գրել է Արամեն։ Նրա շնորհավորանքներին միացել են, ինչպես հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներն, այնպես էլ Արամեի երկրպագուները։
Աննա Թովմասյանն էլ իր միկրոբլոգում է տեղադրել որդու լուսանկարը, որին կից գրել է․
«Իմ տղա, իմ ապագա, իմ տիեզերք։ Շնորհակալ եմ Աստծուն այս հրաշքի համար։ Ծնունդդ շնորհավոր, որդիս»։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



