Շվեդիան բարձրացրել է մարտունակության մակարդակը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդիայի բանակի գլխավոր հրամանատար Միքայել Բյուդենը լուրջ է համարում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով առաջացած ճգնաժամը: Ընդհանուր առմամբ, լարվածության ավելացման ֆոնին Շվեդիան բարձրացրել է իր մարտունակության մակարդակը:
«Մենք մեր պատրաստվածությունը բերել ենք ստեղծված իրավիճակին համապատասխանության: Այն լուրջ է և մտահոգություն է առաջացնում: Բնականաբար, մենք այժմ ավելին ենք անում և պատրաստ ենք սովորականից ավելի արագ գործողությունների: Մենք պատրաստ ենք իրավիճակի զարգացման տարբեր վարկածների, այդ թվում՝ մեր սահմաններից անմիջական հեռավորության վրա»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասեկ է Բյուդենը:
Հատուկ ուշադրություն է դարձվում Գոթլանդ կղզուն, որը գտնվում է Բալթիկ ծովում և ռազմավարական նշանակություն ունի:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



