PKK-ի դեմ գործողություններում երկու թուրք զինվոր է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴիարբեքիրի Սուր գավառում, որտեղ ավելի քան երկու շաբաթ է, ինչ շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը, Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում շարունակում են թուրք զինվորներ զոհվել: Վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, PKK-ի դեմ գործողություններում 6 զինվոր է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց:
Այստեղ, չնայած բժշկական միջամտությանը, զինվորներից մեկը զոհվել է, հինգի բուժումը հիվանդանոցում շարունակվում է:
Հայտնի է դարձել նաև, որ քրդաբնակ Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում, որտեղ ևս փողոց դուրս գալու արգելք է հայտարարված, զոհվել է քուրդ զինյալների դեմ պայքարում վիրավորված ենթասպան:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



