Պուտինի մեծ ասուլիսը տևել է մոտ 4 ժամ. հայտնի է՝ քանի հարցի է պատասխանել ՌԴ ղեկավարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսը տևել է երեք ժամ 56 րոպե, երկրի ղեկավարն այդ ընթացքում պատասխանել է 55 հարցի:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, միջոցառումը տեղի է ունեցել «Մանեժ» կենտրոնական ցուցասրահում: Այս տարի միջոցառմանը հավատարմագրվել է տարբեր պարբերականների և հեռուստաալիքների 507 ներկայացուցիչ, այդ թվում՝ արտասահմանյան և տարածաշրջանային:
Պուտինին հարց է ուղղել 17 լրագրող ռուսական դաշնային ԶԼՄ-ներից, 19 թղթակից մարզերից, արտասահմանյան պարբերականների 4 աշխատակից, երկու բլոգեր:
Անցյալ տարի մամուլի ասուլիսը տևել է 4 ժամ 29 րոպե, որի ընթացքում ՌԴ ղեկավարը պատասխանել էր 60 հարցի: Այն ժամանակ համավարակի պատճառով միջոցառումն անցել էր տեսաժողովի ձևաչափով:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



