Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ պատգամավորներին ու աշխատակազմին
ՔԱՂԱՔԱԿԱՆԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմին: Այս մասին տեղեկանում ենք Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից:
«Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների»,-նշվում է կարգադրությունում։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման 5 ամսվա ընթացքում սա պարգևատրման երկրորդ կարգադրությունն է:
Նախորդ անգամ Ալեն Սիմոնյանը պատգամավորներին ու աշխատակազմին պարգևատրել էր սեպտեմբերի 21-ին` Անկախության 30-ամյակի առթիվ։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



