«Ներկան իր դժվարություններով հանդերձ՝ հնարավորություններ է ընձեռում». Տաթևիկ Ադումյան
ԼԱՅՖԴերասանուհի Տաթևիկ Ադումյանն Ինստագրամի իր էջում կիսվել է նոր լուսանկարներում` ներկայանալով վառ դիմահարդարմամբ:
Ֆոտոշարքին կից դերասանուհին նաև կյանքի մասին գրառում է կատարել:
«Կյանքի ընթացքում պարբերաբար հայտնվում ենք տարբեր խաչմերուկներում: Հայտնվում ենք անցյալի և ներկայի, ներկայի և ապագայի, ապագայի և անորոշության
ջրբաժաններում…
Պետք չէ անցյալից փախչել, քանզի այն իմաստուն է, մեզ դասեր է ավանդում։
Ներկան իր դժվարություններով հանդերձ՝ հնարավորություններ է ընձեռում։
Ապագան է սակայն ամենաբարին և խորհրդավորը, քանզի լի է թե՜ դասերով, թե՜ հնարավորություններով։
Մտքումս լսում եմ ապագայի ձայնը: Չդադարող երգեցիկ քամու նման սուլում է ականջումս, շշնջում.
«Սպասի՜ր ինձ, բայց և՝ նախապատրաստվի՜ր, ես գրեթե այդտեղ եմ»...»,- գրել է Տաթևիկը:

1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



