Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները
ՍՊՈՐՏԵրկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի առաջնությանն այս տարի ընդհանուր առմամբ մասնակցում էր 70 ըմբիշ, և եզրափակիչ հասած մարզիկների մեծամասնությունը ներկայացնում էին մարզերի մարզադպրոցները:
Հայաստանի առաջնության չեմպիոններ ըստ քաշային կարգերի դարձան` Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նորայր Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադրոսյան (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (92 կգ):
Դեկտեմբերի 27-29-ը կանցկացվի Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



