50.000 դրամ օգնությունը կտրամադրվի հունվար ամսին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձանց` Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնությունը կտրամադրվի 2022թ հունվար ամսին:
Ծրագրի շահառուներն են 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձինք, 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները:
Ծրագրից չեն օգտվելու տեղահանված քաղաքացիները, քանի որ նրանց համար գործում է ֆինանսական աջակցության այլ միջոցառում՝ ՀՀ կառավարության հետ մեկտեղ:
Դրամական օգնությունը տրամադրվելու է առանց գրավոր կամ առցանց եղանակով դիմում ներկայացնելու՝ Արցախի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



