Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գիտնականներ. Մարդու կյանքի վերին սահմանը առնվազն 130 տարի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կանադացի գիտնականները կրկին ուսումնասիրել են երկարակյացների մասին հավաստի տվյալները եւ եկել այն եզրակացության, որ մարդու կյանքի վերին սահմանը առնվազն 130 տարի է, իսկ հնարավոր է, հասնում է 180 տարվա: Իսկ որոշ դեպքերում, ինչպես ցույց է տալիս վիճակագրական վերլուծությունը, վերին սահման ընդհանրապես չկա, գրում է HighTech+-ը։

Հեղինակները վիճում են 19-րդ դարի բրիտանացի բանահավաք եւ ժողովրդագիր Ուիլյամ Ջոն Թոմսի հետ, ով պնդում էր, որ կյանքի տեւողությունը կախված չէ ոչ սովորություններից, ոչ սննդի որակից, ոչ սոցիալական կանոննորից, քանի որ երկարակեցությունը հանդիպում է տարբեր կենսակերպով տարբեր մշակույթներում: Իսկ կյանքի ծայրահեղ տեւողության շատ դեպքեր կարելի է բացատրել սխալներով կամ խաբեությամբ, գրում է Knowable ամսագիրը։

Մարդկային կյանքի տեւողության սահմանը հետաքրքիր եւ բաց հարց է։ Կան ավելի քան մեկ տասնյակ փաստագրված սուպերերկարակյացներ, ովքեր ապրել են մինչեւ 110 տարեկան, իսկ ֆրանսուհի Ժաննա Կալմանը մահացել է 122 տարեկանում: Տարիքային շեմի առկայությունը կամ բացակայությունը կարեւոր է սոցիալական ապահովագրության եւ պետությունների կենսաթոշակային համակարգի համար, ինչպես նաեւ կարող է գիտնականներին ուղղորդել դեպի կյանքի երկարաձգման նոր մեթոդներ։

Որոշ դեպքերում մարդու կյանքի տեւողության մասին հակասական տեղեկատվությունը առաջանում է վիճակագրական վերլուծության ոչ ճիշտ մեթոդներից, պնդում են Մոնրեալի HEC համալսարանի գիտնականները: 50 տարեկանից սկսած մահվան ռիսկը տարեցտարի ավելանում է։ Բայց մոտ 80 տարեկանից այն սկսում է դանդաղել։ Ռիսկի ֆունկցիայի փոփոխությունները նկարագրող հավասարումները ցույց են տալիս, որ 105-ից 110 տարեկանում այն հավասարվում է: Սա նշանակում է, որ ավելի երիտասարդ տարիքային խմբերից ստացված հավասարումները հարմար չեն կյանքի տեւողության սահմանները գնահատելու համար: Ճիշտ վերլուծությունը պահանջում է 105 եւ բարձր տարիքի մարդկանց վիճակագրության հավաքագրում:

Այս տարիքային խմբի վերլուծությունը ցույց է տվել, որ մոտ 110 տարեկանից յուրաքանչյուր հաջորդ տարում մահվան հավանականությունը 50% է, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Կախված տվյալների նրբություններից՝ հավանական տեւողության սահմանը տատանվում է 130-ից մինչեւ 180 տարի: Իսկ որոշ դեպքերում վերին սահման ընդհանրապես չկա։ Այլ կերպ ասած, մաթեմատիկորեն մարդիկ կարող են անմահ լինել։

Ընդ որում՝ հեղինակներն ընդգծում են, որ վերացական թվերի աշխարհն ու իրականությունը նույնը չեն։ «Կյանքի գոյություն ունեցող յուրաքանչյուր ձեւ եղել է եւ միշտ կլինի վերջավոր»,- ասվում է հետազոտության մեջ, «հետեւաբար պահանջում է մաթեմատիկական ճշմարտությունների մանրակրկիտ թարգմանություն առօրյա կյանքի լեզվով»:

Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով