Տավուշի մարզում «Գազ 31029»-ն ընկել է գետը․ կա զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր՝ Տավուշի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով 2021թ. դեկտեմբերի 20-ին` ժամը 07:30-ի սահմաններում, քաղաքացին, վարելով հոր անվամբ հաշվառված «Գազ 31029» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջան սահմանի 135-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել գետը և տեղում մահացել։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



