Արմավիրի մարզում ճակատ-ճակատի բախվել են Ford Transit-ն ու ЗИЛ-ը. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Էջմիածին–Ոսկեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Ford Transit և ЗИЛ 45021 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ford-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս է բերվել ավտոմեքենայից և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



