Ռոման խոշոր հաշվով հաղթեց Ատալանտային, Մխիթարյանը մասնակցեց խաղին
ՍՊՈՐՏԱ Սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվել էր «Ատալանտային» ու 4-1 հաշվով հաղթանակ տոնեց։
Հանդիպման առաջին րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Աբրահամը, իսկ 27-րդ րոպեին Ձանիոլոն կրկնապատկեց այն։ Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին տանտերերի կազմում հաշիվը կրճատեց Մուրիելը։
Երկրորդ կեսում հռոմեացիները ևս ակտիվ էին։ 72-րդ րոպեին Սմոլինգը խփեց իր թիմի 3-րդ գնդակը, իսկ տասը րոպե անց Աբրահամը դուբլ ձևակերպեց՝ դնելով հանդիպման վերջակետը։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 88-րդ րոպեին։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



