Հենրիխ Մխիթարյանը պարտական է Հայաստանի հավաքականին ու շնորհակալ բոլոր երկրպագուներին և քվեարկողներին
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի և գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2015թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո շնորհակալություն է հայտնել բոլոր քվեարկողներին և երկրպագուներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Հայաստանի հավաքականի կազմում իր առաջին հանդիպմն լուսանկարը և կատարել հետևալ գրառումը.
«Պարտական լինելով Ազգային հավաքականին' այսօր հերթական անգամ ճանաչվեցի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին և երկրպագուներին»:
Հենրիխ Մխիթարյանը 6-րդ անգամ և 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



