Պուտինն ու Բայդենը ընկերներ չեն․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի բանակցությունները դեռեւս բարեկամական չեն, սակայն կրում են փոխադարձ հարգանքի բնույթ։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես չասացի «ընկերական տոն»: Փոխադարձ հարգանք, կառուցողական եւ շատ գործնական տոն: Նրանք ընկերներ չեն։ Նրանք դեռ այդքան էլ շատ չեն շփվել», ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի եւ Բայդենի շփումների մասին հարցին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Պուտինն ու Բայդենը տեսել են միմյանց, երբ ՌԴ նախագահը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ «Այդ ժամանակ մեր Սպիտակ տանը նրանք հանդիպում ունեցան տարբեր միջազգային միջոցառումների ժամանակ, այսինքն՝ շփվելու շատ հնարավորություններ չունեին»,-հավելել է Պեսկովը։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



