Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երկակի ստանդարտների տխրահռչակ իշխանությունը ոտնահարում է իրավական պետության հիմնարար սկզբունքները». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏԻՄ ընտրություններից հետո իշխանության ներկայացուցիչները մի շարք համայնքներում իրենց պարտությունը փորձեցին ժողովրդավարության ձեռքբերում ներկայացնել: Քիչ ժամանակ անց, սակայն, վերընտրված ու իշխանությանը ոչ լոյալ ՏԻՄ ղեկավարներ են ձերբակալվում, կալանավորվում:

Իրավաբան, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ գործընթացներին, խոսել նաև մի շարք այլ հարցերի շուրջ:

«Ընդհանրապես, այս տխրահռչակ իշխանությունը երկակի ստանդարտների իշխանություն է. երբ որևէ երևույթ ու իրադարձություն իրենց անձնական շահերին ու նպատակահարմարությանն է առնչվում, իրենք դա որակում են լավագույն տերմիններով, հղում են կատարում ժողովրդավարության, իրավական պետության հիմնարար սկզբունքներին: Իսկ իրականում հիմա մեր պետության ներսում առերեսվել ենք իրավական անվտանգության լրջագույն սպառնալիքներին: Վերլուծենք իրադարձությունները նախ հետընտրական գործընթացների համատեքստում: Այդ շրջանում ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների և ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներ եղան, այլև մի շարք հակաիրավական բնույթի գործեր հարուցվեցին: Անհեթեթությունների շարքն այդ ամենով չավարտվեց: Տեսանք, որ պատգամավոր հանդիսացող անձինք ուղղակիորեն հակասահմանադրական կերպով ազատազրկվեցին՝ առանց «Ազգային ժողովի կանոնակարգ», «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքներն ու Սահմանդրության տարրական ընթացակարգերը պահպանելու: Փառք Աստծո, ՍԴ-ն վերջերս իր համապատասխան որոշմամբ գնահատական տվեց, ու այդ մարդիկ ազատ արձակվեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մելոյանը:

Անդրադառնալով ավելի թարմ օրինակներին, խոսելով նաև մի շարք քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալելու որոշումների մասին՝ Գ. Մելոյանը շեշտեց, որ շատ դեպքերում կալանքը որպես պատժիչ գործիք է կիրառվում: «Նման իրավիճակ ունենք նաև վերընտրված համայնքապետերի առումով: Մինչ այժմ ազատազրկված է Առուշ Առուշանյանը, նախօրեին կալանավորվեց Մամիկոն Ասլանյանը: Ինչո՞ւ նշեցի երկակի ստանդարտների մասին, որովհետև ակներև է հետևյալը. եթե որևէ գործընթաց իրենց նպատակահարմարության ներքո է, խոսում են ժողովրդավարությունից, ժողովրդի կամքից ու ընտրությունից: Մինչդեռ այս դեպքում, երբ ժողովուրդն ուղղակիորեն իր կամքն է արտահայտել, այլ պատկեր ենք տեսնում: Ամբողջ վարչական լծակներն իրենց ձեռքում էին, ու դրանից ամեն կերպ օգտվում էին՝ կանխելու ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ ՏԻՄ մարմիններում վերընտրվելու հնարավորությունը: Բայց անգամ այս պայմաններում հանրությունը իր վստահության քվեն էր տվել այդ անձանց: Եվ այն, ինչ այսօր իրականացվում է, ուղղակի հարված է իրավական պետության հիմնարար սկզբունքներին ու իրավական պետության ակունքներին: Իշխանությունը վաղուց վակխանալիայի իրավիճակ է ստեղծել, այսօր անարխիստ մթնոլորտ է: Իշխանություններին թվում է, թե իրենց ամեն ինչ կարելի է, այլևս ոչ մի արգելքի ու ոչ մի կարմիր գծի առջև կանգ չեն առնում, չեն կաշկանդվում ոչ մի կարգավորմամբ: Սա լրջագույն վտանգ ու լրջագույն խնդիր է»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ տարբեր իրադարձություններով ու գործընթացներով պայմանավորված՝ այս 3 տարում նման գնահատականներ կրկին հնչեցվել են «Ուղղակիորեն բռնապետության անցման մասին ևս շեշտել ենք, բայց իրավիճակը գնալով էլ ավելի է խորանում, ինչն առաջին հերթին ՀՀ-ի համար է վտանգավոր հետևանքներ ստեղծում:

Ուղղակիորեն հարված է հասցվում Հայաստանի Հանրապետության միջազգային իմիջին: Ինչքան էլ որ միջազգային հանրությունն ինչ- ինչ պայմաններից ելնելով անհամեմատ հանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում գործող իշխանության նկատմամբ, այնուամենայնիվ, իրենք ևս սկսել են իրենց գնահատականները տալ: Եթե անգամ մի շարք դեպքերում չեն բարձրաձայնում, այդ ամենն արձանագրվում է և, բնականաբար, ունենում է իր հետևանքը ՀՀ միջազգային վարկանիշի վրա: Հետհայացք նետենք ու տեսնենք, թե ինչ ունենք իրավական պետության այնպիսի հիմնարար սկզբունքների առումով, ինչպես իրավունքի գերակայությունն է, օրինականությունը, տեղեկատվության ազատությունը, նաև անձնական անձեռնմխելիությունը: Այս իրավունքները պարբերաբար ոտնահարվում են իշխող ուժի կողմից: Այսպես ասած, հին տերմինով ասեմ՝ «Հին Հայաստանից» կտակված իրավական պետության հայտնի սկզբունքները պարզապես թղթին մնացած ժառանգություն են դարձել: Ցավոք սրտի, ոչ ոք այլևս իրեն նեղություն չի տալիս կաշկանդվել այդ իրավական սկզբունքներով»:

Գոհար Մելոյանի հետ զրույցում ամփոփել ենք նաև միջազգային կառույցներում, դատարաններում ունեցած արդյունքները՝ կապված Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ:«Եթե խոսենք գերիների ու պատերազմական հանցագործությունների տիրույթի մասին, ապա այս ուղղությամբ լրջագույն գործընթացներ սկսվեցին այդ բնագավառում փորձառություն ունեցող մի շարք գործընկերների կողմից: Մի քանի իրավաբաններ, իրավապաշտպաններ գործընթաց սկսեցին ՄԻԵԴ-ում, միջազգային այլ կառույցներում: Այդուհանդերձ, ողբերգական էր այն իրավիճակը, երբ այդ աշխատանքին զուգահեռ պետական մարմիններից ոչ միայն աջակցություն չկար, այլև հակառակը՝ մի շարք պաշտոնատար անձինք իրենց հայտարարություններով, գործողություններով ուղղակիոեն խանգարում էին գործընթացներին, երբ «սեղանին» դրված էին մեր հայրենակիցների ճակատագրերը»,-ասաց նա:

Գ. Մելոյանը հավելեց, որ, չնայած նոր գերեվարվածներ ունենալու փաստին, անհասկանալի պատճառով ՀՀ իշխանությունները վերադարձրել են ադրբեջանցի ռազմագերիներին:

«Իշխող ուժը փութաջանորեն ու անհասկանալի կերպով կատարում էր կապիտուլ յացիոն ակտի բոլոր պարտավորությունները: Մինչդեռ միակ քիչ թե շատ հայանպաստ կետը, որից կարող էր մեր պետությունն ու ազգը օգտվել, մեր անհետ կորածների ու ռազմագերիների վերադարձն էր բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, ինչը մինչ օրս տեղի չի ունեցել: Ու ոչ միայն տեղի չի ունեցել, այլև ականատես եղանք մի շարք հակառակ քայլերի: Մասնավորապես, նախընտրական քարոզչության շրջանում մանիպուլ յատիվ կերպով տարան գերիների հերոսացման գիծը, հիմա էլ գերիներին հանցագործ են ներկայացնում ու կալանավորում՝ կրկին առաջնորդվելով երկակի ստանդարտներով: Սա շատ վտանգավոր տեղ է տանում ու կարող է ծանր հետևանքներ ունենալ մեզ համար: Ինչո՞ւ, որովհետև մենք այժմ գտնվում ենք միջազգային կառույցների ուշադրության ներքո: Մի շարք գործընթացներ, վարույթներ կան՝ կապված պատերազմական հանցագործությունների հետ: Մեր փաստահավաք խումբն այդ կառույցներում փութաջան աշխատանք է կատարում, իսկ զուգահեռ իրականությունում հայկական կողմը հարվածում է հայկական կողմին: Սա անհասկանալի գործելաոճ է: Այս գործողություններից կարելի է մի հետևություն անել. ստացվում է իշխող ուժը մեր իսկ շահի դե՞մ է գործում»,-ասաց նա՝ շեշտելով, որ շատ ու շատ ճակատագրերի համար պատասխանատվություն կրող ուժը վերարտադրվելու իրավունք չուներ, սակայն ունենք այն, ինչ ունենք:

«Հանրությունն ուշի ուշով պետք է հետևի գործընթացներին, որովհետև իշխանությունը շփոթմունքի մեջ է: Մտածում են, որ իրենք իրենց միջավայրում են գտնվում ու կարող են անել այն, ինչ ուզում են, բայց իրենց այդ անելիքները հետևանքներ են թողնում հայոց պետականության գոյի, հայոց պատմության, ու, ընդհանրապես, ՀՀ դիրքի, հեղինակության ու հետագա ճակատագրի տեսանկյունից»,-եզրափակեց Գ. Մելոյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին