Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քույրիկին ապերիկ, ապերիկին էլ քույրիկ է պետք. Ի՞նչ անուն կտա Անդրանիկ Հարությունյանն իր երկրորդ բալիկին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Արդեն տարեվերջ է ու շատերն այս օրերին տարվա ընթացքում ունեցած սեփական ձեռքբերումներն ու բացթողումներն են իմի բերում: Դերասան Անդրանիկ Հարությունյանի համար 2015 թվականը ձեռքբերումների տարի էր ոչ միայն գործնական, այլև անձնական կյանքում: Բոլորովին վերջերս տեղեկացավ՝ շուտով կրկնակի հայրիկ է դառնալու, դեկտեմբերի 24-ին էլ մեծ էկրան կբարձրանա իր մասնակցությամբ «Արամմա» կատակերգական գեղարվեստական ֆիլմը: Aysor.am-ը դերասանի հետ զրուցել է ուրախ եռուզեռի մասին:

-Անդրանիկ, տրամադրությունն արդեն իսկ տոնակա՞ն է, ինչպե՞ս եք վերաբերում Ամանորին:

-Տրամադրությունս բարձր է, տոնական, բայց իրականում այնքան էլ լուրջ չեմ վերաբերում այս տոնին, քանի որ առավել սիրելի տոներ ունեմ: Օրինակ՝ մարտի 8-ը:

-Ձեր ծննդյան օրն է, ա՞յդ պատճառով:

-(Ծիծաղում է) դե, ոչ միայն ծննդյանս օրն է, այլև բոլոր գեղեցիկների տոնն է այդ օրը՝ այդ թվում իմ: Մի տեսակ ոչ մի ուրիշ տոն չեմ կարողանում ընդունել… Ամանորին ամեն ինչ նույնն է՝ ավանդական դարձած տոլման, բլինչիկը, պասուց տոլման, խոզի բուդը, վերջերս նաև կոկորդիլոսը: Հարևանների ու բարեկամների տուն՝ նույն բոմբոներկան տնից տուն տանելով (ծիծաղում է)… Արտասովոր ու հետաքրքիր ոչինչ չկա: Հետաքրքիր է միայն այնքանով, որ տեսնում ես ծանոթ-բարեկամների, որոնց հետ տարվա ընթացքում հանդիպելու ժամանակ չես ունեցել: Դա ավելի շատ տխուր օր է, որովհետև ևս մեկ տարի անցնում է քո կյանքից: Այդ սովորական օրը մի ամբողջ թիվ է փոխում: Հա, նաև լավ է այն, որ այդ օրը մեր Երևանը գեղեցիկ է, գունեղ, բոլորն ուրախ են: Գոնե մեկ օր կա, որ թեկուզ պարտք են անում ու Նոր տարի անում, բայց երջանիկ են:

-Տա՞նն եք անցկացնելու դեկտեմբերի 31-ի կեսգիշերը:

-Աշխատանքի բերումով այնպես է ստացվել, որ Ամանորի գիշերը տանը չեմ լինում: Երբ 12 զանգերը խփում են, ընտանիքիս անդամների հետ եմ նշում ու տանից դուրս գալիս՝ աշխատանքի: Վերադառնում եմ գիշերվա ժամը 3-4-ին, երբ բոլորը, բնականաբար, քնած են: Այ հաջորդ օրվանից քեֆն ու ուրախությունը շարունակվում է ընտանիքում:

-Ձեր կինը՝ Մերին, չի՞ բողոքում այդ բացակայությունից:

-Իհարկե ոչ, նա գիտի, թե ում հետ է ամուսնացել: Եթե բողոքներ ունենար՝ կարծում եմ, կբաժանվեինք:

-Ձեզ համար 2015 թվականը ուրախ լուրով է ավարտվում՝ կրկին հայրիկ եք դառնալու:

-Այո, 2016 թվականն ինձ համար հիշարժան տարի է լինելու: Ցանկանում եմ, որ այն մարդիկ, ովքեր բալիկներ չունեն, 2016 թվականին այդ հրաշքը վայելեն: Թող երկար սպասված բալիկները լույս աշխարհ գան, աշխարհի ամենամաքուր, ամենահեքիաթային բանն է երեխան: Ես մեկն ունեմ ու Աստծուց շնորհակալ եմ, որ շատ շուտով ևս մեկն է պարգևելու: Սիրում եմ բոլոր բալիկներին, առավելևս՝ իմ բալիկներին:

-Բոլոր հայրիկների պես՝ «հարբե՞լ» եք ապագա երեխայի մասին լուրը լսելուն պես:

-(Ծիծաղում է)այնպես էր ստացվել, որ ես այդ օրը շատ էի խմել՝ առանց իմանալու անակնկալի մասին: Երբ տանից զանգեցին ասացին, որ համալրում ենք ունենալու, գինարբուքս շարունակեցի… Կարծում եմ, նման լուրից բոլորն են ուրախանում՝ լինի առաջնեկ, երկրորդ, թե երրորդ բալիկ: Չէ՞ որ տանը ևս մեկ հրաշք է ավելանում, երեխայի լացի ու ծիծաղի ձայն, ևս մեկ «ղժղժացող»:

-Փոքրիկի լույս աշխարհ գալուն ե՞րբ եք սպասում:

-Եթե չեմ սխալվում, արդեն երկու ամիս է անցել նրա հայտնվելու լուրից: Փաստորեն, նրան սպասում ենք 2016 թվականին, չեմ կարծում, որ «ոտը կախ գցի», ձգձգի՝ 2017-ին գա (ծիծաղում է): 

-Հավանաբար, դեռևս չգիտեք փոքրիկի սեռը: Բայց քանի որ առաջնեկն աղջիկ է, կարելի՞ է ենթադրել, որ տղա երեխայի սպասումներ ունեք:

-Այո, դեռ շուտ է սեռն իմանալու համար: Աղջիկ էլ լինի՝ չեմ նեղվի, բայց դե քույրիկին ապերիկ, ապերիկին էլ քույրիկ է պետք: Այնպես որ շատ կցանկանայինք տղա ունենալ, որպեսզի երկու սեռի երեխաներ էլ ունենայինք:

-Հակառակ դեպքում՝ տղա ունենալու հույսը երրորդի հետ կկապեք…Քա՞նի տարեկան է Ձեր աղջիկը:

-Դեռ երրորդի մասին չենք մտածում, թող այս մեկը ծնվի, երեխաներին մեծացնենք, ամուսնացնենք՝ նոր կմտածենք (ծիծաղում է): Երեք ու կես տարեկան մեծ աղջիկ է առաջնեկս:

-Արդեն գիտի՞, որ ընտանիքում «մրցակից» է ունենալու:

-Կամաց-կամաց պատրաստում ենք, քանի որ շատ խանդոտ է: Երբ մեր գրկին ուրիշի երեխա է տեսնում, սկսում է լացել, նեղվել, մեզ «խփել»: Շատ աշխույժ երեխա է: Հիմա իրեն մեկ-մեկ հարցնում ենք. «Ի՞նչ կցանկանայիր ունենալ՝ քույրի՞կ, թե՞ ապերիկ»: Իր տարբերակը երկրորդն է: Կարևորն այն է, որ առողջ երեխա լինի: Աղջիկն աշխարհի ամենաթիթիզ բանն է, ինքն այդպես թիթիզ-մռութ էլ մեծանում է՝ իսկը պապան (ծիծաղում է):

-Մեծամասամբ, ծնողները երեխաների անուններն ի սկզբանե են որոշում: Դուք և Մերին անունների տարբերակներ քննարկո՞ւմ եք:

-Աղջկաս մայրիկիս անունով՝ Գայանե չկոչեցինք, քանի որ այդ անունը եղբորս դստրիկին բաժին հասավ: Հետաքրքիրն այն է, որ այնպես ենք տղայի տրամադրված, որ աղջկա անվան մասին չենք էլ մտածել: Հենց այսօր երևի սկսենք տարբերակներ քննարկել: Բայց, դե տա Աստված՝ տղա լինի ու նրան հայրիկիս պատվին կանվանակոչեմ՝ Գրիշա:

-Ձեր կինը դեմ չի՞:

-Իհարկե ոչ: Մենք միասին ենք որոշումներ կայացնում ու սա էլ երկկողմանի որոշում է: Այնպես չի, որ ես «քյարթու» մտածելակերպ ունեմ ու ասում եմ՝ այսպես պետք է լինի: Մենք ընտանիք ենք, ամեն ինչ երկուսով ենք որոշում, կազմակերպում ու իրագործում:

-Անդրանիկ, վերադառնանք մեր զրույցի սկզբնամասին՝ Ամանորին. անակնկալներ պատրաստո՞ւմ եք ընտանիքի անդամների համար:

-Այն, որ ես կամ, արդեն իսկ անակնկալ է  բոլորի համար (ծիծաղում է): Իսկ եթե «գլուխ գովելը» մի կողմ դնենք, ապա այո, պատրաստում եմ, բայց դա թող գաղտնիք մնա: Ճիշտ է, շատ հարուստ չեմ, որ շատ ճոխ նվերներ մատուցեմ, բայց այն, ինչ մատուցելու եմ՝ սրտանց է, հոգով ու սիրով:

-Հավանաբար՝ այս տարի վերջին անգամ ենք զրուցում: Շնորհավորում եմ գալիք Ամանորի կապակցությամբ:

-Շնորհակալ եմ, ես ևս շնորհավորում եմ: Ամբողջ տարվա ընթացքում երազել եմ ու շարունակում եմ երազել, ցանկանալ, որ հատկապես հայ ազգը շատ լավ ապրի, տխուր չլինի: Ինչպես նկատում եմ, այսօր մեր երկրի վիճակն այնքան էլ նախանձելի ու լավ չի, տա Աստված՝ 2016 թվականից սկսած ամեն ինչ շտկվի, երջանիկ ու խաղաղ ապրենք:

Նելլի Մարգարյան

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՄի´ թողեք, որ օրացույցը սահմանափակի Ձեր ամառային ծրագրերը Ինչ եղանակ կլինի ամբողջ սեպտեմբերինԵվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան Լավ լուր կենսաթոշակառուների համարՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջևԵրկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել 50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՄարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Հայր ու որդի խեղդվել են կոյուղաջրերի մեջԻսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին