Տարվա սկզբից Հայաստանում ռուս սահմանապահները 54 սահմանախախտ են ձերբակալել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2015թ. տարվա սկզբից Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության աշխատակիցները սահմանային ջոկատների տեղամասերում եւ հսկիչ անցակետերում 54 սահմանախախտ են ձերբակալել։ Այս մասինNEWS.am-ը տեղեկանում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանյին վարչության մամուլի ծառայությունից։
Սահմանապահները ձերբակալել են նաեւ սահմանյին ռեժիմը խախտած 10 քաղաքացու, հայտնաբերել կեղծ անձնագրերով պետական սահմանը հատելու փորձ կատարած 45 անձի։ Տարբեր իրավախախտումների համար սահմանը հատել թույլ չեն տվել 95 մարդու։
Մեղրիի հսկիչ մաքսային անցակետի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերվել եւ առգրավվել է 14 միավոր սառը զենք, 14 միավոր սպառազինություն, ավելի քան 2 կգ թմրանյութ, 5 մլն դրամի մաքսանենգ ապրանք։



