Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 7.75 տոկոս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2021թ. դեկտեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:

2021թ. նոյեմբերին արձանագրվել է 1.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3% գնաճի  դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 9.6%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս՝ նախորդ ամիսների կայուն վարքագծից հետո նոյեմբերին ավելացել է՝ կազմելով 8.4%։

ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի արագ վերականգնումը: Նման իրավիճակում, առաջարկի սահմանափակվածության պահպանման պարագայում հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվում է գնաճային միջավայրի զգալի ընդլայնում, ինչն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում ներքին գնաճի՝ նախկին կանխատեսումների համեմատ էական ավելացմամբ: Ձևավորված բարձր գնաճային սպասումների մեղմման և գնաճի թիրախի ապահովման նպատակով  գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները: Այս պարագայում, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության ավելացում:

ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների համաձայն տնտեսական ակտիվությունը գնահատվում է սպասվածից ավելի ցածր՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճի դանդաղմամբ: Այդուհանդերձ, պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են, որին ներկայումս  նպաստում է արտաքին պահանջարկի ազդեցությունը՝ պայմանավորված սպասվածի համեմատ զբոսաշրջության աճի ավելի բարձր տեմպերով: Արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների և պահանջարկի դրական միջավայրի պայմաններում գնահատվում է եռամսյակային բնականոն գնաճի և հասարակության գնաճային սպասումների՝ վերջին շրջանի կայունությունից հետո որոշակի արագացում:

Հաշվի առնելով արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների էական ավելացումը, ինչպես նաև գնաճային սպասումների գնահատվող զարգացումները՝ Խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին ու կկայունանա դրա շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում վերևի ուղղությամբ են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2021թ. դեկտեմբերի 28-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2021թ. չորրորդ եռամսյակի ծրագրում):

Մեր Ուժեղ Ալիկը իր ձերբակալվելու դեպքում ասել է հրապարակենք․ Նարեկ ԿարապետյանԿարճատև անձրև, ամպրոպ․ եղանակն այս օրերին Սրճարանում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է ուրարտական շրջանի բացառիկ գտածոների ցուցադրությունը Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արտաշատում էԿգան նոր աստղեր, կլինեն նոր համալրումներ․ Ֆլորենտինո Պերես ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում Հայաստանին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային. նույն ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ թույլ չտվեցին. ՌԴ Պետդումայի նախագահ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանից ի՞նչ նորություններ կան. Արշակ ԿարապետյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ինչպես է մայրը մահանում 3 տարեկան երեխայի աչքի առաջՄասիսում բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Մասիս. ՈւղիղՈչ ոք չի՛ կարող կասեցնել փոփոխությունը. Ուժեղ ՀայաստանԿառուցելու ենք ապահով և անսասան հայրենիք՝ մեր սերունդների համարՀունիսի 3-ին` ժամը 19:00-ին, բոլորս` դեպի Հանրապետության հրապարակ` հանուն ուժե´ղ ՀայաստանիԿոչ եմ անում մեզ ընտրել, որ երկիրը չդառնա գուբերնիա, մեկ անձի շոու. Էդմոն ՄարուքյանԻնչո՞վ էր տարբերվում եվրոպական ու ճապոնական հերալդիկան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հունիսի). Ընդունվել է Արցախի դրոշը, սահմանափակումներ են կիրառվել Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերությունների նկատմամբ. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ» Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Գևորգյանի մարմինըՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտՓաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»Իրանը դեռ աշխատում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստի վրա․ Mehr Բրազիլիայի Իտայպու հիդրոէլեկտրակայանի վրա արևային վահանակների տեղադրումը, ըստ ուսումնասիրության, կարող է կրկնապատկել դրա հզորությունը Քո ձայնը ուժ է, օգտագործի՛ր այն. ՀայաՔվե «Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, բայց մերժվել է Past.am-ի դիտարկումը. որքանո՞վ են իրականությանը համապատասխանում վերջին սոցհարցումները«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանն արդեն աղքատ չէ Վթար․ ջուր լինի բազմաթիվ հասցեներում Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է․ Տոնոյան «Արևմտյան Ադրբեջան». հայկական լռության հետևանքները Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր Ձուկն էլ արգելեցին. Հրայր ԿամենդատյանԱվարայրը՝ մեծ էկրանին. հուլիսին էկրան կբարձրանա Վարդան Մամիկոնյանի հերոսագործության մասին ֆիլմը (տեսանյութ) Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ»Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները․ Վահե Հովհաննիսյան Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»Ի՞նչ եղանակ է խոստանում հունիսը«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 2-ի համար Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»