Երևանի քաղաքապետարանը 100 օրորոց է նվիրել անապահով, բազմազավակ և սիրիահայ ընտանիքներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առիթով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը հանդես էր եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. տոնակատարության օրը` հոկտեմբերի 11-ին լույս աշխարհ եկած բոլոր երեխաներին նվիրաբերել օրորոցներ, իսկ գաղափարն էլ դարձնել շարունակական: Որպես նախաձեռնության շարունակություն` Երևանի քաղաքապետարանի ամանորյա սոցիալական ծրագրերով մինչև տարեվերջ օրորոցնե ր կբաժանվեն նաև նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ, ինչպես նաև սիրիահայ ընտանիքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նմանատիպ ընտանիքներ են այցելել քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը: Ռուզաննա Զաքարյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է նրանց գա լիք տոների առթիվ, հանձնել 100 օրորոցները, նաև ընտանիքում առկա երեխաների թվին համապատասխան քաղցրավենիքով լի ամանորյա փաթեթներ: Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ հատկապես բազմազավակ ընտանիքների մայրերը նշել են, որ օրորոցների կարիքը իսկապես կար ու այն, ըստ էության, դարձավ Ամանորի սպասված նվեր:



