Գանայում չպատվաստված ուղեւորների համար ավիաընկերությունները կտուգանվեն 3500 դոլարով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳանան ավիաընկերություններին կտուգանի 3500 դոլարով յուրաքանչյուր ուղեւորի համար, ով երկիր կժամանի առանց COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստման, հայտնել է Reuters-ը։
Ավիաընկերությունները նույն չափով տուգանվելու են նաեւ այն ուղեւորների համար, ովքեր մինչեւ օդանավ նստելը չեն լրացրել առողջության վերաբերյալ հայտարարագրի ձեւը։
Մինչ գանացիները, ովքեր թռչում են առանց պահանջները բավարարելու, կարող են երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալ եւ 14-օրյա կարանտին անցնել, օտարերկրացիների մուտքը կարող է մերժվել, հայտարարել է օդանավակայանի վարչակազմը:
Գանան, որտեղ ապրում է մոտ 31 միլիոն մարդ, ունի Արեւմտյան Աֆրիկայում COVID-19-ի թեստավորման լավագույն ծրագրերից մեկը՝ համավարակի սկզբից ի վեր հաստատվել է վարակի 132.000 եւ մահվան 1.243 դեպք:



