Ալավերդիում այրվել է 200 հակ անասնակերով բեռնված «ԶԻԼ»-ը. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 14-ին, ժամը 00:41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում այրվում է կայանած ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևանյան խճուղում գտնվող ավտոգազալցակայանում այրվում է կայանած «ZIL-130» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված անասնակերով (մոտ 200 հակ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։15-ին, մարվել՝ 03։20-ին։ Այրվել են ավտոմեքենան՝ անասնակերով բեռնված, գազալցակայանի 1 հաշվիչ սարք և տանիքի ծածկից մոտ 8 քմ հատված։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



