Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատասխանատվությունից խուսափելու հերթական փորձը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրադարձությունների ընթացքը նրան է տանում, որ Հայաստանին սպասում է երկրորդ կապիտուլ յացիան։ Դա, ըստ էության, տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում ստորագրվելիք փաստաթղթի հիման վրա։ Իսկ սահմանազատումից հետո Բաքուն պահանջելու է, որ այդ փաստաթղթում Երևանը պարտավորվի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Այլ կերպ ասած՝ դրանով Հայաստանը վերջնականապես կհրաժարվի Արցախի անկախության գաղափարից ու ընդհանրապես Արցախից։ Փաստացի Արցախի հարցը դիտարկվելու է որպես Ադրբեջանի ներքին հարց, քանի որ Բաքուն կարող է բանակցային գործընթացում արդեն վկայակոչել այն հանգամանքը, թե Հայաստանը ճանաչել է իր տարածքային ամբողջականությունը, հետևաբար Արցախի կարգավիճակի հարցը միայն իր որոշելիքի շրջանակում է տեղավորվում։

Իսկ այն, որ Փաշինյանը հակվելու է բավարարել ադրբեջանական պահանջները, վկայում են նրա կողմից արդեն իսկ կատարվող քայլերը և հատկապես խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հնչեցված մտքերը. ըստ այդմ, նա, կարծես թե, հրաժարվում է Արցախի անկախության գաղափարից։ Փաշինյանը հայտարարում է, թե Արցախի վերջնական կարգավիճակի հասկացությունը չի նշանակում անպայմանորեն Արցախի անկախություն։ Իսկ ինչ վերաբերում է հանրաքվեին, որի արդյունքում պետք է ֆիքսվի Արցախի վերջնական կարգավիճակը, ապա Փաշինյանը պնդում է, թե երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։

Այս դեպքում հարց կարող է ծագել՝ եթե խնդիրը վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա հանրաքվեն էլ որտե՞ղ պետք է անցկացվի, եթե ոչ Արցախի տարածքում։ Բուրկինա Ֆասոյու՞մ... Կամ՝ ինչո՞ւ է Փաշինյանը հենց հիմա հիշել այդ մասին։ Չէ՞ որ անձամբ ինքը մասնակցում էր բանակցային գործընթացին, ինչո՞ւ չէր հստակեցնում հանրաքվեի անցկացման տեղի ու ժամանակի հարցերը։ Կարճ ասած՝ այսպիսի ձևակերպումներով Փաշինյանը հող է նախապատրաստում Արցախի անկախության գաղափարից հրաժարվելու համար։ Այլապես ինքը կարմիր գիծ կքաշեր ու կհայտարարեր, թե Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչպես որ նախկին իշխանությունն էր հրապարակային հայտարարում։

Բայց եթե նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Փաշինյանին մի կերպ հաջողվեց պահել իշխանությունը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կմնա իշխանություններից, եթե արդեն նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրվի։ Թերևս Փաշինյանը հասկանում է, որ նոր հարվածի դեպքում իր իշխանությունը չի դիմանա ու կխորտակվի, ուստի բացառված չէ, որ հենց դրա համար էլ սահմանազատման գործընթացի մեկնարկից սկսած փորձում է, իր սովորության համաձայն, պատասխանատվությունը բարդել «մեղավորների» վրա, որպեսզի ինքը դրա արդյունքում անվնաս դուրս գա այս անգամ նոր կապիտուլ յացիայից։ Այս խնդիրը լուծելու համար Փաշինյանը մտադիր է իր ֆեյսբուքյան էջում գրառումների շարք սկսել։

Ընդ որում, իր վերջին ասուլիսի ընթացքում նա ակնարկեց այդ մասին, թե իրադարձությունների ընթացքը վերլուծելու վերաբերյալ ուղերձ է գրել, որի միայն կեսը 80 էջ է կազմում։ Իհարկե, ինքնին տարօրինակ է, թե ինչու է նա հայտարարում այդ ուղերձի մասին, եթե չի հրապարակում։ Սակայն հարցն այստեղ այլ է. Փաշինյանը փորձելու է սահմանազատման գործընթացի մեկնարկին զուգահեռ հասունացնել դրա պահը։ Ընդ որում, արդեն իսկ առաջին գրառումից պարզ է դառնում, որ վերջինս փորձում է պարտության մեղքը բարդել մշտական «մեղավորների»՝ նախկինների վրա, որպեսզի երբ գա փաստաթուղթ ստորագրելու պահը, հանրությանը համոզի, թե բանակցային գործընթացի տրամաբանության շրջանակներում նախկիններն արդեն ճանաչել էին Ադրբեջանի տարածային ամբողջականությունը, այլապես ինչո՞ւ էին հայտարարում, թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերևներում պայմանավորված է, «հողերը հանձնած են»։ Դրա համար էլ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը ամեն անգամ վկայակոչում է 2010 թվականի վարչատարածքային բաժանման ինչ-որ օրենք։

Բայց պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի այս փաստարկները իրականության խեղաթյուրում են, քանի որ տարածքների հանձնման փաստաթղթի տակ հենց իր ստորագրությունն է դրված։ Ուշագրավ է, որ խաղաքարտերը խառնելու ու մարդկանց ավելի խճճելու համար Փաշինյանը ցանկանում է մի քիչ ինտրիգ մտցնել իր փաստարկներում, դրա համար էլ գրառման մեջ խոսում է նաև արտաքին ուժերի մասին, որի հետ, վերջինիս բնորոշմամբ, համագործակցում են «մեղադրյալի կարգավիճակ ունեցող» ներքին ուժերը։ Իսկ որո՞նք կարող են լինել այդ արտաքին ուժերն, ըստ Փաշինյանի. Ռուսաստա՞նը, Արևմո՞ւտքը, թե Թուրքիա՞ն, դժվար է ասել։ Բայց հարցն այն է, որ ոչ ոք Փաշինյանի պես չի կարող սպասարկել արտաքին ուժերի շահերը։ Դրա վառ վկայությունն է նաև այն, որ նույնիսկ Թուրքիան է շահագրգռված, որ Փաշինյանը Հայաստանում մնա իշխանության, դրա համար էլ երբ զինվորականները պահանջեցին վերջինիս հրաժարականը, թուրքական իշխանություններն անմիջապես դատապարտեցին այդ գործողությունները։

Մյուս կողմից էլ՝ արդեն զարմանք չի հարուցում այն, որ Փաշինյանն այնքան սուտ պատմություններ է հորինել, որ ինքը ևս սկսել է հավատալ դրանց արժանահավատությանը։ Ավելին, իր իսկ հորինածի վրա վերլուծություններ է անում: Թեպետ ավելի հաճախ նրա բոլոր հայտարարությունները հակասում են միմյանց. կա՛մ մոռանում է՝ ինչ սուտ է ասել, կա՛մ, ամեն սուտը նոր սուտ է ծնում տարբերակով, շարունակում է մոլորեցնել հանրությանը: Թերևս տեղին է հիշել, որ այս տարվա հունվարին նա 44օրյա պատերազմի ծագման մասին հոդված էր հրապարակել, որին հետևեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի արձագանքը, թե Փաշինյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Բացի դրանից, ինչ պահանջես մի գործչից, որը մե՛կ պնդում է բանակցությունների արդյունքում բանավոր փոխըմբռնում ձեռք բերելու մասին, իսկ մյուս կողմից էլ՝ հայտարարում է, թե բանակցային գործընթացում որևէ բանավոր պայմանավորվածություն չի եղել։ Հասկանում ենք՝ Փաշինյանի գրառումներն ու հոդվածները նույնիսկ վերլուծության կարիք չունեն, սակայն ցավն այն է, որ նրա ստերին դեռ բավականին հավատացողներ կան:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվել