Ամերիկացի 25-ամյա երաժիշտը մահացել է խորհրդավոր հանգամանքներում
ԼԱՅՖԱմերիկացի 25-ամյա երաժիշտ Չարլզ Ինգալսը, ով ավելի հայտնի է CharlestheFirst բեմական անունով, մահացել է խորհրդավոր հանգամանքներում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ինգալսին մահացած են գտել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին, Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի իր հյուրանոցային համարում: Ոստիկանությունը նախապես նշել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ներկայում սպասվում են դիահերձման և թունաբանական հետազոտություններ:
Չարլզ Ինգալսը Կալիֆոռնիայում բնակվող էլեկտրոնային երաժշտության կոմպոզիտոր և պրոդյուսեր էր: Նա EDM կոլեկտիվի երեք անդամներից մեկն էր` Lab Group անունով:
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



