Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արցախից հրաժարվելը և Բաքվի հետ «խաղաղության պայմանագիրը» Հայաստանի կապիտուլացման ճանապարհն է». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն գրում է, որ Սոչիի հանդիպումների արդյունքներով, Էրդողանի և Պուտինի բանակցություններից հետո Հայաստանի քաղաքական շրջանակներում որոշակի անհանգստություն է առաջացել՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հետ։ Փորձագետները ենթադրում են, որ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, Էրդողանին զեկուցելով Սոչիում կայացած բանակցությունների արդյունքների մասին, իր դժգոհությունն է հայտնել Կրեմլի դիրքորոշման վերաբերյալ և օգնություն խնդրել։ Ըստ այդմ էլ, Պուտինը Փաշինյանին մատնանշել է «միջանցքային տրամաբանությանը» վերադառնալու պայմանը։

Սերգեյ Գլազևը և մի խումբ ռուս գեներալներ կարծում են, որ Ռուսաստանը երբեք չի համաձայնի և թույլ չի տա, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվի, քանի որ Մոսկվան կկանգնի լուրջ սպառնալիքների առջև։ Սակայն Ռուսաստանում արտաքին քաղաքական հարցերը որոշում է Պուտինը։ Եթե նա «Զանգեզուրի միջանցքի» բացումը և «թուրքական աշխարհի» հզորացումը Ռուսաստանի շահերի համար խնդիր չի համարում, ապա Մոսկվային այլևս պետք չէ «հայկական բուֆերը» նեոպանթուրքիզմի ճանապարհին: Դա լավ է, թե վատ Ռուսաստանի համար՝ որոշողը Ռուսաստանի կառավարությունն է, այլ ոչ թե գեներալները (առավել ևս՝ հասարակ մարդիկ):

Ի՞նչ է մնում Հայաստանին նման դեպքում: Ինչո՞ւ պետք է հայերը պահպանեն «բուֆերային գոտի» հասկացությունը և շարունակեն Թուրքիայի հետ առճակատման անհեռանկար քաղաքականությունը։ Ռուսաստանում կարծում են, որ Հայաստանում «Զանգեզուրի միջանցքի» վրա սահմանային հսկողություն սահմանելով՝ Մոսկվան կկարողանա. - ռազմավարական նշանակություն ունեցող Սև ծովի նեղուցների նմանությամբ ձևավորել «ցամաքային նեղուցներ» և ստանալ լուրջ լծակներ Անկարայի վրա, - երկարաժամկետ ներկայություն պահպանել Լեռնային Ղարաբաղում, - մեծացնել սեփական աշխարհաքաղաքական նշանակությունը Անդրկովկասում: Ռուս վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները, սակայն, հաշվի չեն առնում մեկ հանգամանք. փաստն այն է, որ Թուրքիան, ստանալով «Զանգեզուրի միջանցքը», արտատարածքային տրամաբանությամբ կանգ չի առնի տարածաշրջանում Ռուսաստանին դիմակայության վրա:

Օրինակ՝ Հայաստանը կարող է համաձայնել գազատար անցկացնել Զանգեզուրով թուրքմենական և ղազախական գազը Թուրքիա և Եվրոպա տարանցման համար, ինչը կզրոյացնի այդ միջանցքի նկատմամբ ռուսական սահմանային հսկողությունը: Միևնույն ժամանակ, Արևմուտքը և ՆԱՏՕ-ն կաջակցեն Թուրքիայի և Հայաստանի նման գործընկերությանը։ Բայց այս ամենի հետ մեկտեղ կմնա Ղարաբաղի հարցի վերջնական կարգավորումը։ Երևանը, հենվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, կհամաձայնի Ղարաբաղի նկատմամբ միջազգային վերահսկողություն (մանդատ և պրոտեկտորատ) սահմանելու ԱՄՆ-ի մոտեցմանը՝ Թուրքիային հայկական Մեղրիով թուրքական աշխարհ դուրս գալու հնարավորություն տալու փոխարեն։ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գաղափարի ողջ տարօրինակությունը պայմանավորված է նրանով, որ կողմերը չեն կարող սկսել այդ գործընթացն առանց խաղաղության պայմանագրի ստորագրման։

Բաքուն, հուսալով Անկարայի և մասամբ Մոսկվայի օգնությունը, ակնկալում է ուժով ստիպել Երևանին կապիտուլ յացիայի ենթարկվել։ Բայց Ալիևի նման դիվանագիտությունը չի ստանա ո՛չ Հայաստանի, ո՛չ Արևմուտքի համաձայնությունը (հնարավոր է՝ նաև Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի անհանգստությունը Էրդողանի պանթուրքիստական հոբբիների առումով)։ Անկախ Հայաստանի տարածքների մի մասի օկուպացումը կբերի տարածաշրջանային նոր սրացման և առաջատար երկրների շահերի բախման։ Ռուսաստանը կարող է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» մարտավարությունը միայն այն դեպքում, եթե Հայաստանն ու Ղարաբաղը դառնան Ռուսաստանի մաս, սակայն Մոսկվան այդ ուղղությամբ համարժեք ակտիվություն չի ցուցաբերում։

Մինչդեռ Հայաստանը չի կարող դեմ գնալ իր շահերին և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ Ղարաբաղից հրաժարվելով։ Եթե արտաքին ուժերի ճնշման տակ այլընտրանք չլինի, ապա Երևանն առանց արտաքին օգնության էլ կարող է ինքնուրույն վերականգնել հարաբերությունները Անկարայի և Բաքվի հետ։ Դրա համար նույն Ռուսաստանի միջնորդության կարիքը չկա։ Մինչդեռ ժամանակակից աշխարհը վերջին հարյուրամյակի ընթացքում շատ է փոխվել։ Փոխվել է նաև Թուրքիան, որը մինչ հիմա էլ, չնայած որոշ շեղումներին, պահպանում է իր անդամակցությունը ՆԱՏՕ-ում և մնում է հավաքական Արևմուտքի դաշնակիցը։

Ռուսաստանը և ասիական առաջատար երկրները, Արևմուտքի հետ հարաբերություններում իրենց բոլոր հակասություններով և բարդություններով հանդերձ, այնուամենայնիվ, ձգտում են արդյունավետ և երկարաժամկետ մուտք գործել նույն եվրոպական շուկաներ: Արդյունքում ԱՄՆ-ը և Եվրոպան պահպանում են համաշխարհային և տարածաշրջանային գործընթացների վրա (և Անդրկովկասը բացառություն չէ) իրենց ազդելու ուժը։ Ներկայումս Հայաստանը հայտնվել է խոշոր խաղացողների շահերի բախման կենտրոնում, ինչը թույլ է տալիս հայկական դիվանագիտությանը ազգային շահերի համար շահավետ մանևրելու հնարավորություններ ստանալ։ Նույն Թուրքիան 21-րդ դարում իր ելքով դեպի Վրաստան, Ադրբեջան և Կասպից ծովի ավազան պարտական է Արևմուտքի ուժին և Ռուսաստանի թուլությանը։

Թուրքիան դարձել է կասպյան նավթի և գազի տարանցման կարևոր էներգետիկ հանգույց՝ շնորհիվ խողովակաշարերի և արևմտյան ֆինանսավորման։ Հետևաբար, նեոպանթուրքիզմի հաջողությունը հետխորհրդային տարածքում, այսպես թե այնպես, կախված կլինի Արևմուտքի դիրքորոշումից։ Թուրքական քաղաքականության այդ ուղղվածությունը կարող է հաջող լինել, եթե պահպանվի ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար վերահսկողությունը, այն է՝ զսպման քաղաքականությունը։ Հայաստանը կարող է առաջատար համաշխարհային տերությունների կողմից անվտանգության երաշխիքների տակ փոխել «բուֆերի» հասկացությունը «կամրջի» հասկացությամբ։ Այդ առումով Ղարաբաղի համար պայքարը դեռ չի ավարտվել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջ