Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իշխանությունները ստում են, ինչը փաստում են նաև միջազգային՝ անգամ պետական շրջանակները». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ զրույցում ամփոփել ենք ՏԻՄ ընտրությունների արդյունքները, խոսել իշխանության վարկանիշի, ինչպես նաև նախորդ շաբաթ արված մի շարք հայտարարություններից բխող իրողությունների մասին: Դիտարկելով ՏԻՄ ընտրություններն ու նաև հաջորդած զարգացումները՝ քաղաքագետը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց՝ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունն իսկապես լրջագույն խնդիր ունի:

«Կարելի է ասել, որ բոլոր տեղերում դիմադրություն ստացան, խոսքը հատկապես խոշոր համայնքների մասին է: Կարող ենք արձանագրել, որ հասարակության մեջ, ընդհանուր առմամբ, իսկապես խոր դժգոհություն կա այս իշխանության նկատմամբ: Մեծ հաշվով, հասարակությունն արդեն հասկացել է, որ այս իշխանությունից որևէ սպասում չունի: Պարզապես ուզում է հասկանալ, թե ի՞նչ այլընտրանքային օրակարգ կա, որով հնարավոր կլինի երկիրը դուրս բերել այս վիճակից: Եթե հասարակության մեջ անցած խորհրդարանական ընտրություններին ինչոր սպասումներ կային, ապա հիմա մարդիկ տեսնում են, որ այդ «ապագայի» ու «խաղաղության» սպասումներն այսօր գրեթե ամենօրյա զինված բախումների են վերածվել, ինչի հետևանքով կրկին զոհեր ենք ունենում: Բացի այդ, հասկանում են, որ ոչ մի հեռանկար չկա, էլ չեմ խոսում սոցիալական խնդիրների, տնտեսական հեռանկարների մասին: Այսպիսի իշխանության պարագայում որևէ մեկը չի մտածում ներդրումների մասին»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, հաշվի առնելով տրամադրությունների այս կտրուկ ու արագ փոփոխումը, այս իշխանությունը գործնականում չի կարող խոսել ժողովրդի ստացած վստահության քվեի մասին. «Սակայն իրենք ամեն դեպքում, խոսում ու խոսելու են այդ մասին, որովհետև այլ տարբերակ չունեն: Կարելի է ասել, որ իրենց միակ լեգիտիմությունն անցած ԱԺ ընտրությունների արդյունքներն են, և այս տեսանկյունից ֆորմալ իմաստով խոսելու են այդ մասին: Իսկ իրականում բոլորն են հասկանում, որ այս իշխանությունը որևէ լուրջ հեռանկար չի կարող ներկայացնել հասարակության համար»,-ասաց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված այն հայտարարությանը, թե «2016 թվականին էլ հայտնի էր, որ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս բերելու որևէ հնարավորություն չկա»:

Ըստ քաղաքագետի, նման հայտարարություններից կարող ենք փաստել հետևյալը. «Կարծում եմ՝ այս իշխանությունը միշտ էլ փորձել է ցույց տալ, թե մինչև իրենց արդեն իսկ առկա է եղել մի փաստաթուղթ, որտեղ ոչ մի հեռանկար չկար Արցախի համար: Բայց իրենք ուղղակի ստում են, ինչը փաստում են ոչ միայն նախկին իշխանությունների ներկայացուցիչները, այլև միջազգային՝ անգամ պետական շրջանակները: Այս համատեքստում որպես օրինակ բերեմ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունը, որտեղ ուղղակիորեն ու արդեն ստիպված խոսեցին այն մասին, թե ինչ են առաջարկել 2019 թվականին. հայկական զորքերը դուրս են բերվում 5 շրջաններից, իսկ Լաչինի և Քարվաճառի հարցը լուծվում է զուգահեռ՝ ԼՂ-ում անցկացվելիք հանրաքվեից հետո: Այսինքն, խոսքը փուլային երեք կետը մեկ փաթեթի մեջ ընկալելու մասին է: Մասնավորապես, եթե երկու կողմերը համաձայն են, ապա հայկական կողմը միանգամից հանձնում է 5 տարածքները, որից հետո ԼՂ-ում անցկացվում է հանրաքվե, որից հետո էլ հայկական կողմը դուրս է գալիս Քարվաճառից ու Լաչինից, բացառությամբ Լաչինի միջանցքից, որի լայնությունը դեռ պետք է ճշտվեր»:

Այս համատեքստում նա շեշտեց հայկական կողմի՝ «ԼՂ անկախությունը՝ տարածքների դիմաց» դիրքորոշման մասին. «2007 թվականից սկսած՝ Մադրիդյան սկզբունքներից հետո փաստացի հայկական կողմն առաջ էր տանում հենց այդ դիրքորոշումը: Իհարկե, հասարակությունում միշտ եղել են մարդիկ, ովքեր ասել են, որ ոչ մի հող էլ չպետք է տանք, ինչը ևս հասկանալի է եղել, բայց մենք գործ ունեինք ավելի հավասարակշռված, ավելի օբյեկտիվ ու բալանսավորված իրողությունների հետ: Իսկ ի՞նչ արեց այս իշխանությունը. կատարեց քաղաքական, նաև բարոյական ինքնասպանություն: Որպեսզի ցույց տային, որ նախորդներից ավելի լավն են, փորձեցին կոշտացնել իրենց դիրքորոշումը՝ մտածելով, որ արդյունքում կարող են ավելի բարենպաստ պայման ստանալ: Անկեղծ հավատում էին, որ «թավշյա ու ժողովրդավարական» հեղափոխության արդյունքում մեծ հեղինակություն ունեն Արևմուտքում, որն իրենց փայփայելու է: Հույս ունեին պատմության մեջ որպես այդ «պատմական խնդիրը» լուծող իշխանություն մտնել: Կարճ ասած՝ պրիմիտիվ մարդիկ, որոնք 0 պատկերացում ունեին արտաքին հարաբերություններից, դիվանագիտական աշխատանքից:

Իրենց փողոցային պատկերացումները բերեցին պետական համակարգ, ինչի հետևանքով նաև փաստացի փլուզեցին բանակցային գործընթացը, ծաղրեցին բանակցային գործընթացում հիմնական խաղացողներին, օրինակ` հայտարարելով, թե ոչ մի բանակցություն չկա, այլ ընդամենը քննարկումներ են: Այդ ծաղրանքը հանգեցրեց նրան, որ միջնորդները սկսեցին վարկաբեկվել: Եթե նախկինում միջնորդների վարկաբեկման հարցը փորձում էին լուծել Թուրքիան և Ադրբեջանը, ապա դրան միացավ նաև Փաշինյանը: Վերջինս ակամայից նպաստեց թուրքերի և ադրբեջանցիների նպատակների իրականացմանը: Այս ամենը հիմք հանդիսացավ, որ Ադրբեջանը հայտարարի, թե դիվանագիտական լուծում այլևս չկա, ու այդպիսով իրենք ռազմական լուծման համար լեգիտիմ հիմք ստացան: Սա է խնդիրը: Հիմա իրենք, կոպիտ ասած, կեղտի տակ են մնացել ու տակից դուրս գալու համար սկսում են զբաղվել մանիպուլ յացիաներով ու խաբեություններով: Այսինքն, ասում են, թե մինչև իրենց բանակցային գործընթացում արդեն իսկ շատ ծանր վիճակ էր: Այս պարագայում էլ ուրիշ ի՞նչ պետք է ձևակերպեն իրենց կողմից ամբողջ գործընթացը տապալելու իրողությունը: Այս իշխանությունից միայն խաբեությունն է մնացել, որն այնքան ակնհայտ է»:

Անդրադառնալով Ադրբեջանի պնդումներին՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ, ու խոսելով նաև ՀՀ իշխանությունների կողմից նշվածը բացառող հայտարարությունների մասին՝ նա ընդգծեց. «Այս հարցում, հակադրություն, իհարկե կա, բայց հակադրության արդյունքն է կարևոր: Ես չեմ ուզում շատ փակագծեր բացել այս հարցի շուրջ, բայց ենթադրում եմ, որ Ադրբեջանը միջանցքների հարցում ավելի շատ քաղաքական գործընթաց է փորձում իրականացնել և փորձում է այդ հարցում շահագրգռել Ռուսաստանին: Իսկ հայկական կողմը փաստացի ոչ այդքան քաղաքական տրամաբանությամբ է շարժվում. այսինքն, փորձում է ներքին լսարանի համար այնպիսի խնդիր լուծել, որպեսզի հետո, այսպես ասած, տակը չմնա: Ավելի հստակ՝ այս պարագայում ՀՀ այսօրվա իշխանության տրամաբանությունը կրկին ու բացառապես ներքին լսարանի համատեքստում է»:

Անդրադառնալով սահմանազատման, սահմանագծման, ինչպես նաև ապաշրջափակման հարցերի շուրջ հնարավոր ու արդեն առկա բանակցություններին ու գործընթացներին՝ քաղաքագետը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Հայկական կողմը պարտված կողմ է, և այս իմաստով պետք չէ մեզ համար դրական գործընթացների իլ յուզիաներ ունենալ: Բանակցությունների ժամանակ Հայաստանը լուրջ հաղթաթուղթ չունի, որովհետև պարտվել է պատերազմում: Դասական քաղաքագիտական սկզբունքներ կան, ըստ որի, եթե երկիրը պարտվում է պատերազմում, դիվանագիտական դաշտում հաջողություն ունենալ չի կարող: Այսօր Ադրբեջանը փորձում է դիվանագիտական ճակատում քաղաքական ձևակերպումներով ամրագրել իր հաղթանակը, փորձում է իր խնդիրներն ակտիվ լուծել: Մենք ամեն դեպքում այլ հարցադրում կարող ենք անել՝ խնդիրը դիտարկելով պատմական իրողությունների համատեքստում:

Օրինակ՝ 1994 թվականին, երբ պատերազմում հաղթեցինք, ինչո՞ւ մեր հաղթաթղթերը չօգտագործեցինք դիվանագիտական դաշտում: 1994-1998 թվականներին խայտառակությամբ էինք զբաղված դիվանագիտական ճակատում, դրա համար էլ այդ ժամանակվա 4 տարին անիմաստ կորցրեցինք, ավելին՝ ստացանք նաև Լիսաբոն: Մինչդեռ 1998-ից հետո, երբ իշխանությունը փոխվեց, ճիշտ է՝ ուշացած, բայց կարողացան դիվանագիտական ճակատում բեկում մտցնել՝ օգտագործելով հաղթած կողմ լինելու փաստը: Սա օրինակ է, թե ինչ է նշանակում լավ ու վատ իշխանություն: Ամեն ինչ պետք է վերլուծվի պատմական իմաստով ու տեսանկյունից, մինչդեռ լուրջ վերլուծություն չի արվում. այստեղ ևս ամեն ինչ անձնական, կենցաղային մակարդակի վրա է վերլուծվում, դրա համար հասարակությունը մեծամասամբ ապակողմնորոշված է մնում այս երևույթների շուրջ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքՏեսչական մարմինը հորդորում է գազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում Լավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»