44-օրյա պատերազմի, նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված անձանց նկատմամբ իշխանության մեղադրանք/քննադատությունները ունեն ընդամենը մեկ պատճառ. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
44-օրյա պատերազմի, նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված անձանց նկատմամբ իշխանության մեղադրանք/քննադատությունները ունեն ընդամենը մեկ պատճառ։
Դեռ չեմ էլ անդրադառնում, թե ինչպիսի փոփոխություններ է տեղի ունեցել իշխանության վարքագծում, գերիների նկատմամբ արտահայտած ձևակերպումներում և թե ինչպես «հերոս տղաները» փոխակերպվեցին «դասալիքների»։
Գերիների, ռազմագերիների խնդիրը վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվող և ամենատարբեր համատեքստում բարձրաձայնվող հարցերից է։
Այս իշխանությունը գիտակցելով իր անճարությունը, անզորությունը փորձում է ռազմագերիների, գերիների հարցը հասարակական ու քաղաքական օրակարգից հանել՝ նրանց վարկաբեկելու, առանց տարբերակում մտցնելու «դասալիք», հանցագործ անվանելու միջոցով։
Միանգամից ասեմ, որ անկախ գերեվարման հանգամանքներից, պատճառներից, բոլոր ժամանակներում էլ գերությունից վերադարձող անձինք համապատասխան ընթացակարգերով անցնում են։
Ովքեր հանցանք են գործել պետք է իրավական պատասխանատվություն կրեն, սակայն մինչև օրինական ուժի մեջ մտած դատավճիռները մարդկանց թիրախավորելը, հանցագործ նշանակելն անթույլատրելի է։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



