Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ը ձերբակալված են, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
«Նրանք այս պահին ձերբակալված են և միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու։ Ներկա պահին դատական նիստեր են ընթանում»,– նշել է Թադևոսյանը և հավելել, որ հետագայում լրացուցիչ կտեղեկացնեն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



