Նորաբակ գյուղի մոտ ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում 2 հայ զինծառայող է վիրավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆորաբակ գյուղի մոտ ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում 2 հայ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հայտնում են հայկական տելեգրամյան ալիքները:
Նշվում է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



