Թուրքիայում հանրակացարանի խոհարարը կտրել է ուսանողի գլուխը և բղավել, որ «գնդակահարել է նեռին»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի Անթալիայում գիտնականների ասոցիացիայի կրոնական միավորման ուսանողական հանրակացարանում խոհարարը կտրել է համալսարանականի գլուխը։ Միջադեպը տեղի է ունեցել հանրակացարանի ճաշարանում, հայտնում է Veryansın TV-ն։
38-ամյա Իհսան Գյունեյը կտրել է 18-ամյա Մեհմեդ Սամի Թուղրուլի գլուխը: Միևնույն ժամանակ Գյունեյը բղավել է, որ «գնդակահարել է նեռին»։
Հանցագործության ականատես ուսանողներից մեկը ոստիկանություն է զանգահարել և կողպել սրճարանի դուռը։ Ժամանած իրավապահները ձերբակալել են մարդասպանին։
Հայտնի է, որ Գյունեյը ոչ այնքան վաղուց սկսել է աշխատել հանրակացարանում որպես խոհարար։ Նրա կողմից սպանված Թուղրուլը համարվում էր լուռ ու համեստ։
Թե ինչն է եղել սպանության պատճառը, չի հաղորդվում։ Կատարվում է հետաքննություն։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



