Կրակոցներ Ծաղկաձորում. հայտնաբերվել է 10 հատ որսորդական հրացանի փամփուշտի գնդակներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ դեկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ գիշերը Ծաղկաձոր քաղաքի Գ. Մագիստրոսի փողոցում գործող «Ֆրուդս» մթերային խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:10 -ի սահմաններում նշված խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչի արդյունքում վնասվել է դռան ապակին, ցուցափեղկը և սառնարանը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ կրակված որսորդական փամփուշտի «Պիժ» և 10 հատ որսորդական փամփուշտի գնդակներ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



