Սաուդյան Արաբիայի թագավորը կարեւորել Է Սիրիայում միասնական պետության պահպանումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷր Ռիադը հանդես Է գալիս սիրիական միասնական պետության պահպանման օգտին, որը կներառի բոլոր Էթնիկական խմբերին: Այդ մասին. ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Twitter-ում Սաուդյան Արաբիայի Կոնսուլտատիվ խորհրդի (Մեջլիս աշ Շուրա) պաշտոնական հաշվում՝ հղում անելով երկրի թագավորին:
Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորը դեկտեմբերի 23-ին հանդես Է եկել Կոնսուլտատիվ խորհրդին հղած ուղերձով:
«Ձգտում ենք Սիրիան պահպանել որպես միասնական պետություն, որը կմիավորի սիրիական բնակչության բոլոր Էթնիկական խմբերին»,- միապետի խոսքը մեջբերված Է Կոնսուլտատիվ խորհրդի Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



