Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ինդիկատոր են. սա հստակ ու մեծ ազդակ է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը հստակ ազդակ է համարում: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի շարք խոշոր համայնքներում պարտություն է կրել: Անդրադառնալով նաև դեկտեմբերի 5-ին նախորդած ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջաններին ու արդյունքներին՝ «Փաստի» հետ զրույցում Ս. Սերոբյանը մի քանի դիտարկում է արել:

«Այս ամբողջ ընթացքում իշխանությունների կողմից ճնշումների, անգամ ձերբակալությունների շղթայի ականատես եղանք: Համայնքներում նաև ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվեցին: Ըստ իրենց, օգտագործված այս ամբողջ գործիքակազմը քաղաքացիների դիրքորոշումների մեջ որոշակի փոփոխություններ պետք է մտցներ, բայց այդ փորձերը դրական ելք չունեցան: ՏԻՄ ընտրությունների արդյունքները, նախընտրական քարոզարշավն ու այս ամբողջ ընթացքն ապացուցեց, որ իրականում ժողովուրդը էյֆորիայից դուրս է եկել ու երկիրը պահպանելու ցանկություն ունի՝ հաշվի առնելով թե՛ անվտանգային, թե՛ նաև սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրները: 2018-ին 70 տոկոս քվեով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն իր արդեն այսօրվա վարկանիշի, իրականացրած գործողությունների, նաև անգործության արդյունքում իրական պատկեր ստացավ. ժողովուրդն այժմ մերժում է Նիկոլին ու իր իշխանությունը: Քաղաքացիները 4 տարվա մեջ եկել են այն եզրահանգման, որ ոչինչ իրենց կյանքում չի փոխվել: Ավելին՝ քաղաքացին իր մաշկի վրա է զգում, որ ժամանակին սխալվել է, ու իր սխալ ընտրությունը կյանքեր է խլել: Այս իշխանության ամեն մի օրը կյանք է խլում նաև հիմա»,-ասաց մեր զրուցակիցը:

Այս իշխանությունը, նրա խոսքով, չկանխարգելեց, չհաշվարկեց հնարավոր հետևանքները, ճիշտ չկառավարեց. «Արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, երբ ընտրական գործընթացների ժամանակ քաղաքացիներն իրենց քվեն հիմնականում ընդդիմադիր, չեզոք կուսակցությունների կամ դաշինքների տվեցին: Եթե խոսենք, մասնավորապես, դեկտեմբերի 5-ի ընտրությունների մասին, ապա համայնքներում խոսքը ոչ թե 3-4, այլ բավականին մեծ՝ 100, 200, 500 ձայների տարբերությամբ պարտություն կրելու մասին է: Համախմբվածության մեծ օրինակ էին նաև Ծովագյուղի ու Սեմյոնովկայի բնակիչները, որտեղ ոչ մի ընտրող չմասնակցեց ընտրություններին: Սա բացառիկ դեպք է մեր ընտրական գործընթացի մեջ: Սա, կարելի է ասել, ժողովրդավարության օրինակ է. քաղաքացիները գիտակցում են, որ ընտրությունը ոչ թե պարզապես մի «պտիչկա» դնելն ու քվեաթերթիկ գցելն է, այլ իրենց հետագա 5, 10 տարիների կյանքի պլանավորումը:

Մինչդեռ գրեթե բոլոր համայնքների արդյունքներից կարելի է եզրակացնել, որ քաղաքացին իր ապագան չի կապում ներկայիս իշխանությունների հետ: Սա հստակ ու մեծ ազդակ է: Մեծ՝ կարմիր ժապավենով ազդակ է նաև իշխանություններին առ այն, որ ՀՀ ներսում կան համայնքներ, որոնք ամբողջապես մերժել են իրենց, թեպետ ԱԺ ընտրություններին որոշակիորեն քվեարկել էին իրենց օգտին: Այսօր ռեալ ընտրությունների արդյունքում ձևավորվելու են համայնքային իշխանություններ, որտեղ մեծամասնությունը կազմելու են ընդդիմադիր, չեզոք, նաև անկուսակցական թեկնածուներ: Մենք տեսանք, որ լավ, աշխատասեր, իր համայնքին նվիրված քաղաքացու ու ղեկավարի դերակատարությունն ավելի բարձր գնահատվեց, քան Ն. Փաշինյանի՝ հասարակությանը հրամցվող ստերի ամբողջ կույտը: Համագյուղացին քվեարկեց իր գործող ղեկավարի օգտին, որովհետև համայնքի ղեկավարը ոչ թե կուսակցական դրոշով, այլ իր գործով էր ապացուցել իր աշխատանքը»:

Անդրադառնալով որոշ շրջանակների այն կարծիքներին, թե այս ամենը զուտ ժողովրդավարության շղարշ ապահովելու համար է, ու ցանկության դեպքում իշխանությունը կարող էր հաղթել, Ս. Սերոբյանը նշեց. «Սա միֆերի հերթական շղթայի մի մասն է:Այս համատեքստում նախ նշենք, որ համայնքներում իշխանությունները ճնշումներ, տարբեր լծակներ էին կիրառել: Ձերբակալություններ, ստերով համեմված ճղճիմ ելույթներ, կոչեր ևս եղան: Չնայած այս ամենին ու իշխանության բանեցրած գործիքակազմին, այնուամենայնիվ, համայնքներում իրենց նախընտրած ձայները չհավաքեցին: ՔՊ-ն պարտություն է կրել՝ իր դիրքերը զիջելով տարբեր ընդդիմադիր ու չեզոք ուժերի: Իշխանությունը մեծ լծակներ է կիրառել, որ հաղթանակ տանի, բայց պարտվել է, որովհետև իրականում քաղաքացիները չեն քեարկել իրենց օգտին: Ես հետևել եմ ընտրությունների ընթացքին, ինքս, այո, օրինական եմ համարում արդյունքները: ԱԺ ընտրությունների ժամանակ ավելի շատ ընտրակեղծիքներ կային, բայց նույնը կարող եմ ասել նաև ԱԺ ընտրությունների առումով: Ընտրակեղծիքների մասով մոտ 200 հազար քվե հանենք, բայց մնում են, չէ՞, այն ավելի քան 400 հազարը, որոնք իրենց ձեռքով ընտրել էին մահաբեր, ազգակործան իշխանություններին: Մինչդեռ ԱԺ ընտրություններից ընդամենը 4 ամիս անց՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով կարող ենք ասել, որ քաղաքացիների տրամադրությունները փոխվել են»:

Կառավարման փորձագետի դիտարկմամբ, որքան էլ դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքները ոգևորիչ են, բայց, ամեն դեպքում, ընդդիմությունն ու մյուս ուժերն անելիք ունեն. «Իհարկե, քաղաքացու քվեն շատ կարևոր է, բայց նույնքան կարևոր է քվեի պահպանումը հետագայի առումով: Ոգևորիչ է, որ ընդդիմադիր, նաև չեզոք ու անկուսակցական թեկնածուները հաղթանակ են տարել, բայց ամենակարևորը տեղերում ավելի շատ քաղաքացիների հետ աշխատանք տանելն է: Տեղերում պետք է աշխատանքներն իրականացնել, որ ավելի շատ մարդ վերադառնա ռեալ իրականություն: Իրականություն, ուր կան շատ կորուստներ, որի պատասխանատվությունը կրում է այս իշխանությունը, և այն պարտադիր պետք է հեռանա: Փոքր համայնքներում տեղի ունեցած ընտրություններն իրականում ինդիկատոր են մեզ համար այն առումով, որ փոփոխությունների շղթան թեպետ ուշ, բայց, ամեն դեպքում, մտել է Հայաստան: Այս իմաստով իշխանությունն անզոր է ամեն գնով պահպանել մի բան, որն այլևս չկա: Իշխանությունը չունի վստահության քվե, չունի նաև գրագետ կադրեր, որոնք կարող են կառավարում իրականացնել»:

Այս համատեքստում նա անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների կողմից ՏԻՄ ընտրությունների արդյունքները որպես ձեռքբերում ներկայացնելու փորձերին: Խոսելով նաև Փաշինյանի այն հայտարարության մասին, թե նախկինում ընտրությունների կեղծման պրակտիկան է հանգեցրել անվտանգային աղետների, իսկ ապագայի երաշխիքը պետք է պետականություն և պետական ինստիտուտները լինեն, Ս. Սերոբյանը շեշտեց. «Իրականում սա պարտության լղոզման ևս մեկ օրինակ է: Պատերազմող երկրում կարևորագույն հիմնահարցը հզորացումն է, սահմանների ամրությունը, մեծ թշնամիներ ունենալու գիտակցումը: Իշխանությունը պետք է հզորացներ այդ համակարգերը: Բայց հենց այս իշխանություններն են ինստիտուտներ քանդել, հենց նրանք են գեներալներ ձերբակալել, նրանք, ի վերջո, բանակաշինության գործընթացում մեծ ներդրում ունեցողների վրա կեղծ ցուցմունքներ կարողներ են: Ամոթ է, երբ նման ստորակարգ պաշտոնյան կարող է հայտարարել, որ իր հիմնական նպատակը որևէ ինստիտուտի պահպանումն է: Իր ամբողջ վարչակարգն ու անգրագետ կադրերը ինստիտուտներ են քանդել, խեղաթյուրել են ամբողջ պետական համակարգը: Պետական որևէ ինստիտուտ չի աշխատում, ունենք իրավիճակ, երբ բոլոր պետական, այդ թվում՝ անվտանգային գործառույթները, իր ուսերին է վերցրել ՄԻՊ գրասենյակը:

Իսկ իշխանությունը պարապուրդի է մատնված կամ էլ խոսում է միայն իրեն հասու պրիմիտիվ, երկրորդային թեմաներից, ինչպիսին Ամանորի արձակուրդներն են: Եթե իշխանությունը ցանկանում է ունենալ պետական ապարատի շարունակականության ապահովում, նախ՝ պետք է գիտակցի, որ իր ուսերին դրված պատասխանատվությունը չի կարող տանել ու պետք է հրաժարական տա: Եթե չի գիտակցում պատասխանատվությունը, չի գիտակցում, որ հեռանալու ժամանակն է, իր խնդիրն է, բայց քաղաքացիներն օր օրի իրեն հեռացնելու են իշխանությունից: Եվ դա լինելու է ընտրությունների միջոցով: Մերժումը շարունակվելու է, թեպետ շուտափույթ պետք է լինի, որ բացառվի նոր համաձայնագրի կնքումը, նոր տարածքների հանձնումը: Այս առումով ավելի արագ գործընթացի կարիք կա, որ հետո կրկին չներկայացնեն այնպես, թե պատերազմի շեմին էինք ու նա «փրկեց» մի շարք զինվորների, քաղաքացիների: Նախկինների վրա մեղքը գցելով, սեփական պարտությունը ժողովրդավարության սկզբունքների տակ քողարկելով՝ հնարավոր չէ թաքցնել իրականությունը: Նրանք պարտվել են, որովհետև քաղաքացիներն այլևս չեն վստահում իրենց»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՋերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև Փոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ ՍևանՄենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԴպրոցական ավտոբուսի վարորդը աշխատանքի գնալու ճանապարհին 1 միլիարդ 855 միլիոն դրամ է շահելԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՎթար է․ ջուր չի լինելու ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran Times Օքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարքՀայտնի է մանկապղծության համար դատապարտված տղամարդու ինքնաuպանության պատճառը Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանՊուտինի այցը Չինաստան նախատեսվում է մայիսի 20-ին. ԶԼՄ Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց»«Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատարՄահացել է Արայիկ ԲաղդասարյանըՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանՀորոսկոպի 3 նշան, ում համար գարունը վատ ավարտ կունենաՄանուկների համար աղոթք Լա Լիգա․ Մբապեի վերադարձն ու Բելինգհեմի գոլը. «Ռեալը» հաղթեց «Օվյեդոյին» Սիմոնի ելույթը «Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ կիսաեզրափակչում Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ Երիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Ճակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Շենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ Կարապետյան