Կարեն Սարուխանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Սարուխանյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ 2018-ի հունիսից մինչև 2019-ի հունվար ամիսները Սարուխանյանը զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2021-ի սեպտեմբերի 8-ին։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



